Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ Ալիեւն ասում է Հայաստանի հասցեին, դա վերաբերվում է ոչ թե հայ ժողովրդին, այլ փաշինյանական իշխանությանը. Հրանտ Բագրատյան

Հունիս 10,2024 15:39

«Իշխանության մնալու՝ գործող իշխանության ռեսուրսը պակասում է… Որեւէ հաջողություն չկա արտաքին քաղաքականության մեջ՝ մասնավորապես Ադրբեջանի հետ կապված: Եթե ուշադրություն եք դարձրել, Մակրոնն ու Բայդենը հայտարարություն արեցին Հարավային Կովկասի հետ կապված, որն, ըստ էության, ուղղված էր Ադրբեջանի դեմ, նրանք փորձում են փրկել Հայաստանը… Ակնհայտ է, որ Ադրբեջանը լինելու է նիկոլյան Հայաստանի գերեզմանափորը»,- «Հայելի» ակումբում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանի խոսքով. «Ադրբեջանը մի կողմից ափսոսում է, որ հնարավոր է կորցնեն Փաշինյանին, բայց մյուս կողմից՝ չի խղճում: Այնտեղ ավելի շատ հաղթում է այն տեսակետը, որ քանի դեռ Նիկոլը կա, Հայաստանը փալաս վիճակում է, հնարավորինս շատ բան պոկենք: Ցանկացած ուրիշ վարչապետ, ցանկացած ուրիշ իշխանություն իրավիճակը կայունացնելու տասնապատիկ ավելի մեծ շանս է ունենալու: Ժողովուրդն ասելու է՝ որ էսպես էր, ինչո՞ւ շուտ չէինք հեռացնում այս իշխանությանը:

Երեկ նայում եմ ՔՊ-ականների հարցազրույցները, բոլորն ասում են՝ դե համբերեք էլի, երկու տարուց էլ պակաս մնաց ընտրություններին, ասում են՝ համբերեք, կգնանք: Չէ՛, պիտի այսօր գնաք, պիտի երեկ գնացած լինեիք, որովհետեւ ամեն օր մի փորձանք եք բերում այս պետության գլխին… Ձեզ Ադրբեջանը չի հարգում այնքան, որ նույնիսկ կոռեկտ առաջարկներ չի անում:

Ինչ Ալիեւն ասում է Հայաստանի հասցեին, կարծես թե դա վերաբերվում է ոչ թե հայ ժողովրդին, այլ փաշինյանական իշխանությանը: Վստահ եմ, որ Փաշինյանը մտքում ասում է՝ թուրքերը լավ էլ ապերախտ դուրս եկան, դեռ էսքան էլ բան արեցի իրենց համար…Ինքը չի հասկանում, որ ինչքան շատ զիջի, էնքան սեղմելու են իրեն… Բա ո՞ւր է, դե սահմանազատի, ցույց տուր, որ Հայաստանը մի հատվածում մի քառակուսի մետր ավել ստանում է: Վստահ եմ, որ երկրորդ քայլով Ադրբեջանն ասելու է՝ լուծում ենք անկլավների հարցը, ինչի արդյունքում Նոյեմբերյանի շրջանը եւ նախկին Իջեւանի տարածաշրջանի մի մասը ոչնչացնելու ենք»:

Ի թիվս այլնի, Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ «Սրբազան» շարժումը հաղթելու է, իսկ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, քանի որ այլ ճար չունի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930