«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հունիսի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է իր մոր՝ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելուն։
Նախարարը կրկին հայտարարել է, որ ՌԴ-ում շինարարությամբ զբաղվող իր եղբայրներն են ֆինանսավորել կառուցապատումը։
Գնել Սանոսյանի եղբայրը՝ Վահան Հենզելի Սանոսյանը, 2021 թ.-ին ՌԴ-ում հիմնադրել է «ВГВ ДОРСТРОЙ» ՍՊԸ-ն։
2023 թ.-ին ընկերության մաքուր շահույթը կազմել է 237 հազար ռուբլի, իսկ 2022 թ.-ին՝ 275 հազար ռուբլի։ Ընկերության կանոնադրական կապիտալն ընդամենը 10 հազար ռուբլի է։ Եթե ընկերության երկու տարվա զուտ շահույթը վերածենք դրամի, կստացվի մոտ 2 միլիոն 252 հազար 800 դրամ (512 հազար ռուբլի)։
Կարդացեք նաև
Նախարարի մյուս եղբայրը՝ Վարդան Հենզելի Սանոսյանը, ՌԴ-ում 2021 թ․-ին գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր։ Նրա ստացած եկամուտների մասին տվյալներ առկա չեն։
Այս պայմաններում շարունակում է արդիական մնալ այն հարցը, թե որտեղի՞ց նախարարի եղբայրներին մոտ 230 հազար դոլար գումար առանձնատան ներկա փուլի ծախսերը հոգալու համար։
Տիրայր Մուրադյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: