ՖԻԴԵ- ի էթիկայի հանձնաժողովը երկու տարով Ռուսաստանի շախմատի ֆեդերացիային (ՌՇՖ) հեռացնելու որոշում է կայացրել այն պատճառաբանությամբ, որ հոգաբարձուների խորհրդի կազմում հայտնվել են մարդիկ, որոնք գտնվում են միջազգային պատժամիջոցների ներքո. մասնավորապես, Սերգեյ Շոյգուն, Դմիտրի Պեսկովը, Գենադի Տիմչենկոն, Սերգեյ Սոբյանինը, Միխայիլ Ֆրիդմանը, Կոնստանտին Էռնստը, Ալեքսանդր Ժուկովը։
Երկրորդ պատճառաբանությունն այն է, որ Ռուսաստանը շախմատային տարբեր միջոցառումներ է կազմակերպում Ղրիմի օկուպացված տարածքներում։ Եվ երրորդը, որ չի պահպանվում քաղաքական չեզոքությունը։
Էթիկայի հանձնաժողովը միեւնույն ժամանակ հնարավոր է համարում այս պատժամիջոցի վերացումը, եթե ՌՇՖ-ն 60 օրվա ընթացքում վերացնի թվարկված պատճառները։
Հարկ է նշել, որ ՖԻԴԵ-ի որոշումը չի վերաբերում գործող շախմատիստներին, մարզիչներին եւ մրցավարներին, այլ տարածվում է միայն պաշտոնյաների վրա։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ