Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք խոստացել էիք, որ գայիք իշխանության, մյուսների ախպերների փոխարեն ձե՞ր ախպերները հարստություն կուտակեն

Հունիս 10,2024 14:44

«Սպասում էինք, բայց այսօր առավոտ հեծանիվ էլ չի քշում: Գիշերը կարծես ամառանոցում չի անցկացրել, այնտեղ քիչ անվտանգության աշխատողներ կային, դա ինդիկատոր է, որ ներսում չի եղել»,- «Հայելի» ակումբում նշեց ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին եւ անդրադառնալով երեկվա հանրահավաքին:

«Ես ուզում եմ հիշեցնել, որ արդեն երկու տարի է՝ Վանաձոր խոշորացված համայնքում, որն իր մեծությամբ Հայաստանի երրորդ համայնքն է, տեղական ինքնակառավարում գոյություն չունի, որովհետեւ Տեղական ինքնակառավարման մասին օրենքով՝ նախկին համայնքի ղեկավարների լիազորությունները համարվում են օրենքով դադարեցված՝ նոր համայնքի ղեկավարի լիազորությունների մեկնարկի պահից:

Ու քանի որ ընտրություններից հետո համայնքի ղեկավար չի ընտրվել, որովհետեւ ընտրված համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը գտնվում է բանտում,ստացվում է, որ հին համայնքի ղեկավարների լիազորությունները չեն դադարեցվել, չնայած Սահմանադրությամբ լրացել է նրանց պաշտոնավարման ժամկետը…Պատկերացնո՞ւմ եք հիմա այնտեղ ինչ է կատարվում: Իրենց գործընկեր եվրոպացիներից էլ, որ փողեր են տվել համայնքային զարգացման համար, ձայն դուրս չի գալիս: Այժմ Սահմանադրական ճգնաժամ է Վանաձոր համայնքում:

Համայնքի ընտրված ղեկավարը՝ Մամիկոն Ասլանյանը հանիրավի, առանց որեւէ ապացուցված մեղքի՝ ուղղակի գտնվում է մեկուսացման մեջ, քանի որ ստացել է իր ժողովրդի վստահությունը ու համագործակցության չի գնացել ՔՊ-ի հետ… Մամիկոն Ասլանյանը հաղթել է այն Արամ Խաչատրյանին, ում Նիկոլը կախիչների համար շպրտել է դուրս: Վանաձոր համայնքում մի մարդ չպետք է մնար տանը՝ հանուն այն պայքարի, քանի որ ոտնահարում են իրենց՝ քաղաքացու իրավունքը: Թույլ չեն տալիս, որ իրենց կողմից ընտրված մարդը ղեկավարի իրենց համայնքը»,- նշեց Էդգար Ղազարյանը:

Ինչ վերաբերվում է հունիսի 9-ի հանրահավաքին, այսօրվա եւ հաջորդ օրերի գործողություններին, այս մասին էլ Էդգար Ղազարյանը նշեց. «Սա ոչ թե ընդդիմադիր գործիչների, այլ ինչպես սրբազանն է ասում, սա ստի, կեղծիքի դեմ պայքար է: Այս մարդը (Նիկոլ Փաշինյան-Գ.Հ.) տվել է խոստումներ, բացի դրանից, որ խոստումները չի կատարում, նաեւ անում է իր ասածների հակառակը, խաբում է մարդկանց: Այսօր հրապարակում կանգնած է եւ պիտի կանգնի այն մարդը, ով 2018թ. կանգնած էր հրապարակում…Այն ժամանակ Սերժին մերժում էինք, քայլ էիք անում, սրան լսում էիք՝ իր տված խոստումների համար: Հիմա պիտի գնաս էդ խաբողին ասես՝ դու ո՞վ ես, որ մեզ խաբես, ասում էիր կոռուպցիան կվերացնեմ, ո՞ւր է…Հիմա Ալեն Սիմոնյանը 2019թ դարձել է ԱԺ փոխնախագահ, այն հարստությունը, որ 5 տարվա կուտակել է, թվարկում են՝ 23 էջ է, թե ինչ ճամփորդություններ է ունեցել, ինչ տներ է առել, ախպերը, մայրը ինչեր են առել, հիմա էլ էն Գնել Սանոսյանն է առնում… Դուք խոստացել էիք, որ գայիք իշխանության, մյուսների ախպերների փոխարեն ձե՞ր ախպերները հարստություն կուտակեն…Ասում էիր՝ կգամ կանեմ արդար ընտրություններ, էդ արդար ընտրությունների՞ց է , որ Մամիկոն Ասլանյանը բանտում է» :

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930