«Բոլոր քաղաքացիները մտահոգ են, որովհետեւ երկրում տեղի են ունենում սահմանազատման գործընթացներ, ջրհեղեղներ, բոլորը մտահոգ են: Երեկ եմ Գյումրիից եկել, գյումրեցիներն էլ են մտահոգ: Բայց այն քաղաքացիները, 3 մլն քաղաքացիների էն ամենապիկ եղած ժամանակ 1%-ի մտահոգությունը, ով որ հրավիրել է իրենց հանրահավաքների, թող իրենք այդ մտահոգությունները փարատեն: Մենք փարատում ենք, աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք ՀՀ թե՛ այն 99%-ի մտահոգությունները փարատենք, թե՛ 1%-ի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը:
Հարցին՝ ո՞նց եք փարատում, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խաղաղություն, Ալիեւն ասում է՝ մինչեւ Սահմանադրությունը չփոխեք, ոչ մի խաղաղություն, վաղն էլ կարող է ասեն՝ պարոն Առուշանյանի սանրվածքը մեր դուրը չի գալիս, պետք է փոխել՝ Առուշանյանը պատասխանեց. «Մենք առաջնորդվում ենք ու խորհուրդ եմ տալիս առաջնորդվել մեր երկրի ղեկավարի ասած մտքերով: Կիմ Չեն Ընն էլ կարող է լրիվ ուրիշ բան ասեր»:
Նա ասաց, որ իրենք երբեւէ իշխանության գալուց էլ, հիմա էլ իշխանություն կորցնելուց մտահոգ չեն. «Կան ժողովրդավար երկրում մաքուր, արդար ընտրություններ, երբ ընտրություններին կորոշի ժողովուրդը, որ մենք չենք լինելու, մենք չենք լինի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ