Հնդկաստանում ընթացող շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում խաղացվել է յոթ տուր։
Հայաստանի ներկայացուցիչներից առանձնապես հաջող է հանդես գալիս աղջիկների պայքարի մասնակից, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը, որը 5,5 միավորով տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։
Առաջատարների մեջ են նաեւ տղաների պայքարի մասնակիցներ, գրոսմայստերներ Էմին Օհանյանն ու Մամիկոն Ղարիբյանը։ Նրանք նույնպես ունեն 5,5-ական միավոր եւ ընթանում են, համապատասխանաբար, 7-րդ եւ 9-րդ հորիզոնականներում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ