«Բարեբախտաբար զոհեր չեն եղել: Երկրորդը՝ հեծանվավազքը որոշված է եղել դեռեւս երկու օր շուտ եւ մարդիկ արդեն պատրաստված էին»,- այսօր ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը այսպես արդարացրեց վարչապետ Փաշինյանին, որը հեծանիվ քշելու էր հրավիրել քաղաքացիներին, երբ երկրում դժբախտ պատահար՝ պայթյուն էր եղել:
Հարցին՝ ձեզ չի՞ մտահոգում իրավիճակը՝ նա պատասխանեց. «2 տարի հետո լինելու են հերթական խորհրդարանական ընտրություններ: Բագրատ Գալստանյանը հավաքում է իր ներկայիս թիմին, ժողովրդավար կերպով մասնակցում է ընտրություններին, հաղթում է, դառնում է իշխանություն, չի հաղթում, դառնում է ընդդիմություն»:
Դիտարկմանը՝ մինչ երեկվա շարժումը ասում էին, թե շարժումը մարել է՝ Ղահրամանյանը պատասխանեց. «Ով ասել է, իրեն հարցրեք, Հովիկ Աղազարյանին հարցրեք: Ես չեմ հետեւում հանրահավաքին, հետաքրքիր է, մամուլով նայում ենք, բայց որ ասեմ՝ ուղիղ եթերներով նայում ենք…Մարել ասելով՝ ի՞նչ նկատի ունեք: Դա մարել չի, եթե 10 հոգի բողոքում են, դա արդեն չի մարել, բայց դա այն շարժումը չի, որը կարող է բերի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ամբողջ աշխարհում այդպես է՝ որտեղ իշխանությունը զավթված չի, եկել է ազատ, արդար ընտրությունների արդյունքում, որն ընդունել է նաեւ ընդդիմությունը, այդ երկրներում իշխանությունը, որպես կանոն, փոխվում է եւ պետք է փոխվի հերթական խորհրդարանական ընտրություններով»:
Հարցին՝ իսկ որ իշխանությունը ձախողել է իր ծրագիրը՝ Ղահրամանյանը պատասխանեց. «Ձախողելը՝ դա արդեն ձեր մեկնաբանությունն է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ