Այս տարին հոբելյանական է մեծն Կոմիտասի համար: Նշվում է նրա ծննդյան 155-ամյակը, եւ այդ առիթով մի շարք միջոցառումներ են կայանում:
Ի դեպ, 55 տարի առաջ, դեռեւս 1969թ, երբ նշվում էր Կոմիտասի ծննդյան 100-ամյակը, Էջմիածնում կանգնեցվեց Երվանդ Քոչարի հեղինակած քանդակը՝ նվիրված վարդապետին:
Այդ օրը Կոմիտասի հուշարձանի բացման առիթով Էջմիածնի հրապարակում բացառիկ համերգ է տեղի ունեցել, եւ խմբավար, վաստակավոր մանկավարժ Մովսես Շարբաթյանը ղեկավարել է 7-9 տարեկան 300 տղաներից բաղկացած երգչախումբը:
Aravot.am-ի հետ զրույցում այս մասին հպարտությամբ է հիշում նրա դուստրը՝ դաշնակահար Մելանյա Շարբաթյանը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ միջոցառումը լուսաբանվել է այդ տարիների մամուլում, իսկ լուսանկարը հրապարակվել է «Գարուն» ամսագրում:
Կոմպոզիտոր Դմիտրի Կաբալեւսկին նշել էր, ոչ ավելի հուզիչ բան չի տեսել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ