«Ըստ մեզ հասանելի փաստաթղթերի ու տեսանյութերի՝ վարույթն իրականացնող մարմինն ինքն էլ դեռ չի հասկանում որ պահն է, քանի որ այդպիսի պահ չկա նյութերում, պահ, երբ Վահան Քերոբյանը կչարաշահի իր լիազորությունները»,- հարցին՝ Քննչական կոմիտեն ո՞ր պահն է համարում, որ Վահան Քերոբյանը պաշտոնական դիրքը չարաշահել է, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։
Պաշտպանը շեշտեց՝ այդ պահը բացակայում է գործի նյութերում․ «Կարող է՝ կան այնպիսի նյութեր որ մեզ չեն տվել, բայց այն, ինչ սեղանին դրված է, այդ նյութերում նման պահ չկա»։
Հարցին՝ Վահան Քերոբյանին առաջարկ արվե՞լ է ընդունել մեղքը և զղջալ, Տիգրան Եգորյանը պատասխանեց․ «Չափազանց պարզ է իրադրությունը։ Մենք անհամբեր սպասում ենք, որ գործի ողջ նյութերը կարողանանք հրապարակել և տեսանյութ առ տեսանյութ ցուցադրենք, թե ինչ ցածր որակի և մակարդակի աշխատանք է կատարում մեր իրավապահ համակարգը՝ առնվազն այս գործի մակարդակով»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ