Հունիսի 3-ից 9-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 614 դեպք, որից 165-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 86, փլուզման, դժբախտ պատահարի, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, սողանքի, պայթյունի, տեղատարափ անձրևի, ջրահեղձման, քարաթափման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 2-ական, օձի նկատման՝ 108, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 15, թունավորման՝ 5, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 186, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 41, հրդեհի կեղծ կանչի՝ 29, 59 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 16 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 17 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 16 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 112, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:
Կարդացեք նաև
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն