Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով

Հունիս 10,2024 12:34

Ակբա Լիզինգի և «Էսզեթ Ֆարմա» ընկերության համագործակցության շնորհիվ Հայաստանում գործող բժշկական և ատամնաբուժական ընկերություններն այսուհետ կկարողանան Եվրոպայից, Ճապոնիայից, Միացյալ նահանգներից և Կանադայից  բերված վերջին սերնդի բժշկական և ատամնաբուժական սարքավորումները ձեռք բերել Ակբա Լիզինգի միջոցով՝ տարեկան ընդամենը 1% տոկոսադրույքով:

«Ակբա Լիզինգն ու «Էսզեթ Ֆարման» համագործակցում են երկար տարիներ։ Այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Էսզեթ Ֆարմայի» հետ, որը կամրապնդի մեր համագործակցությունը և մեր հաճախորդներին ավելի լավ և հետաքրքիր պայմաններով լիզինգի տարբերակներ կառաջարկի։ Մասնավորապես եվրոպական արտադրության էներգախնայող սարքավորումները հնարավորություն կլինի ֆինանսավորել տարեկան  1% տոկոսադրույքով և 10% կանխավճարով»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

«Այսօր ստորագրեցինք հուշագիր մեր բազմամյա գործընկեր Ակբա Լիզինգի հետ այն հույսով, որ կկարողանանք ատամնաբույժներին, ատամնատեխնիկներին և բժիշկներին առաջարկել ամենաժամանակակից և որակյալ սարքավորումները՝ հնարավորություն տալով նրանց այդ սարքավորումներով աշխատել և ընդունել հաճախորդներին»,– նշել է «Էսզեթ Ֆարմա» ընկերության հիմնադիր տնօրեն Երեմ Սարգսյանը։

Շուկայում 23 տարի գործող «Էսզեթ Ֆարմա» ընկերությունը զբաղվում է բժշկական, ատամնաբուժական սարքավորումների և նյութերի ներկրմամբ և վաճառքով։ Այն ավելի քան 100 արտասահմանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչ է Հայաստանում:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930