Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Հայրապետյանը՝ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ

Հունիս 10,2024 12:04

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Հայրապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից:

Գևորգ Քյարամի Հայրապետյանի կենսագրությունը 

Ծնվել է 1991թ. հունվարի 4-ին, Նաիրիի շրջանի Քասախ գյուղում:

2012թ. ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2018թ.՝ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2019 թվականին՝ ՀՀ փաստաբանական դպրոցը՝ ստանալով փաստաբանական գործունեության արտոնագիր:

Աշխատանքային գործունեություն 

2012-2013թթ.` ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,

2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ,

2014-2017թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,

2017-2020թթ.` ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, այնուհետև դեպարտամենտի ավագ քննիչ,

III-VI.2020թ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ,

2020-2023թթ.` ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի 2-րդ բաժնի ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

2023-2024թթ.` ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության 2-րդ բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ապա՝ բաժնի պետի տեղակալ,

I.-VI.2024թ.` ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ):

 Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի 1 երեխա:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930