Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ առաջադրման մասին դեռ խոսք չկա, սա իմպիչմենտի գործընթացի առաջին քայլն է». Բագրատ սրբազան

Հունիս 10,2024 11:56

«Գործընթացը հետեւյալն է՝ նախ պետք է անվստահությունը հայտնելու մասին ԱԺ նիստը տեղի ունենա, հաջորդ քայլերը կլինեն ըստ այդմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նշենք, որ ընդդիմության նախաձեռնությամբ գումարվելիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում լինելու է կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման հարցը։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասել էր, որ ընդդիմության կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվելու շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։ Բայց Բագրատ սրբազանը նշեց, որ առաջադրման մասին դեռ խոսք չկա․ «Սա պաշտոնազրկման գործընթաց է, անվստահություն հայտնելու մասին է։ Սա իմպիչմենտի գործընթացի առաջին քայլն է։ Օրինական լուծումների ու քայլերի մասին հարցրեք պատգամավորներին, բայց իմ առաջադրման մասին այս պահին խոսք չկա»,- ասաց նա։

Հարցին, որ իր քաղաքացիության հարցն է առաջ գալիս, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Դարձյալ եկաք նույն թակարդն ու դաշտը, ես ասել եմ ու կրկնում եմ՝ ամեն ինչ հիմնված է ոչ թե օրենքի գերակայության, այլ իրավունքի գերակայության վրա։ Եվ երկրորդ, դա էլ ինձ համար խնդիր չէ, կարեւորն արդյունքի հասնելն է։ Մենք ամեն ինչ անելու ենք բոլոր ճանապարհներով՝ իրավական, օրինական, որպեսզի այդ արդյունքն արձանագրվի։ Իսկ արդյունքի արձանագրումը մեկն է՝ այս մարդու հեռացումը։ Կամ հեռանալը, կամ հեռացումը, ուրիշ ճանապարհ չկա։ Իսկ ոստիկանական շարքերը խելոք են, իրենց գործառույթը կկատարեն»։

Նա ասաց, որ ժամը 15։30-ին քաղաքացիներին հրավիրում է Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած քաղաքացիները՝ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ, գիշերել են Բաղրամյան պողոտայում։ Քաղաքացիները վրաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում։ 

Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո քաղաքացիները երթով գնացել էին Բաղրամյան փողոց, փորձել երթը շարունակել Դեմիրճյան փողոցով։ Բայց ոստիկանները, մեծաթիվ ուժեր կենտրոնացնելով, թույլ չէին տվել մուտք գործել Դեմիրճյան փողոց։ Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել նաեւ կառավարական ամառանոցների մոտ։  Բաղրամյանից Պռոշյան փողոցը մուտքը փակ է, տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։

Բագրատ սրբազանը երեկվա հանրահավաքում հայտարարել էր, որ 96 ժամ ժամանակ կա՝ այս իշխանություններին հեռացնելու համար։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930