Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը շարունակելու է քաղաքի բնակիչներին ու հյուրերին մատուցել բարձրարժեք արվեստ. Ավինյան

Հունիս 10,2024 12:38

Հունիս ամիսը հագեցած է մշակութային աննախադեպ միջոցառումներով: Աշնանը ևս մայրաքաղաքում սպասվում են բացօթյա նախագծեր ու նոր ծրագրեր: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանը շարունակելու է քաղաքի բնակիչներին ու հյուրերին մատուցել բարձրարժեք արվեստ:

«Երևանի քաղաքապետարանը շեշտը դնում է բարձրարժեք արվեստի վրա, և նախաձեռնված ծրագրերը դրա բաղկացուցիչ մասն են»,- նշել է Տիգրան Ավինյանը:
***
Մայրաքաղաքում շարունակվում է ասֆալտապատման և դիտահորերի բարձրացման գործընթացը: Միջին ծածկի նորոգման աշխատանքները Նոր Նորքից կտեղափոխվեն այլ վարչական շրջաններ, կշարունակվեն նաև փոսալցման աշխատանքները, կհայտարարվի նոր մրցույթ՝ տեխնիկական նոր առաջադրանքով:
***
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի պատերին համապատասխան հասցեների առկայությունն ապահովելու նպատակով կտեղադրվեն երկու տեսակի ցուցանակներ:
Միասնական մոտեցում կցուցաբերվի նաև փողոցների վերաբերյալ տեղեկություն տրամադրող ուղեցույց-ցուցանակների պարագայում:

***
Հեղեղումներից հետո Ալավերդում իրականացվող մաքրման ու վերականգնողական գործին ներգրավվել են նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան ու աշխատուժը: Զեկուցվել է, որ տրամադրվել են որոշ գոտիներ՝ երթևեկելի հատվածները տիղմից մաքրելու, ինչպես նաև գետում կուտակված աղբը տեղափոխելու համար:
***
Երևանի քաղաքապետարանի «Զանգերի սպասարկման և աջակցման» բաժնում նկատվել է զանգերի թվի կտրուկ նվազում, բարձրացվել է առաջին զանգից սպասարկման ցուցանիշը: Եթե նախորդ տարեվերջին մեկ ամսվա ընթացքում ստացվել էր 25 788 զանգ, որով սպասարկվել էր 18 203 քաղաքացի. առաջին զանգից՝ քաղաքացիների 60%-ը, հետադարձով՝ 40%-ը, ապա նախորդ մեկ ամսվա ընթացքում բաժինը ստացել է 14 443 զանգ, որով սպասարկվել է 14 147 քաղաքացի: Առաջին զանգից սպասարկվել է քաղաքացիների 92%-ը, հետադարձով՝ 8%-ը: Զեկուցվել է, որ նկատվել է զանգերի կտրուկ նվազում, որը պայմանավորված է առաջին հերթին առաջին իսկ զանգից պատասխանելու հանգամանքով: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հետևողականորեն ուշադրություն դարձնել ինչպես զանգերի, այնպես էլ էլեկտրոնային «Ակտիվ քաղաքացի» հավելվածով քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրներին՝ դրանց կարճ ժամկետում լուծումներ տալու նկատառումով:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930