Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ըտենց պուպուշ տղա ես, հեծանիվ ես քշում, բա այս ոստիկաններին ինչո՞ւ ես բերել այստեղ»․ Մարգարիտ Եսայան

Հունիս 10,2024 10:22

«Իրականում պահն օրհասական է, այս բառը չափազանցություն չէ, եւ այն 96 ժամը, որի մասին Բագրատ սրբազանը խոսեց, շատ կարեւոր է։ Մենք հիմա կամ պիտի հեռացնենք սրանց, կամ իրենք վաղը թուրքերի ձեռամբ կոտորելու են ամբողջ Հայաստանն ու հայ ժողովրդին։ Կամ հիմա, կամ երեկ», – Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

Նա անդրադարձավ ՔՊ-ականների հայտարարություններին եւ դժգոհություններին, որ ցուցարարները խանգարում են մարդկանց գիշերային անդորրը։

«Երբ անունը չակերտավոր ասած՝ սիրո հեղափոխություն էր, իրականում դա մահասփյուռ իրադարձություն էր։ Եվ ինքը 2018 թվականից սկսած մահ էր բերում երկիր։ Դա մահասփյուռ իշխանափոխություն էր, եւ դրա հետեւանքը մենք 6 տարի շարունակ տեսնում ենք, դա Արցախը կորցնելու, Հայաստանը կորցնելու հեղափոխություն էր, թուրքի ոտքի առաջ փռելու հեղափոխություն էր։ Ինչ վերաբերում է ՔՊ-իկներին ու իրենց հայտարարություններին, թող գնան գլուխները պատին խփեն, թող հիշեն իրենց երեկվա օրը։ Այն ժամանակ, երբ իրենք գալիս էին երկիրը քանդելու, դա բացարձակ ընդհանուր եզր չունի այսօրվա պայքարի հետ, սա իրականում երկիրը փրկելու պայքար է, երկիրը թուրքի ոտքի տակ չդնելու պայքար է։ Իսկ իրենց պայքարը երկիրը թուրքին հանձնելու պայքար էր», – ասաց նա։

Մարգարիտ Եսայանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը միջազգային, քաղաքական հանցագործ է, պետք է պատասխան տա։ «Իզուր չփորձեն մարդկանց վախեցնել, երեկ տեսանք՝ Դեմիրճյան փողոցում ասեղ գցելու տեղ չկար։ Բա որ ըտենց պուպուշ տղա ես, հեծանիվ ես քշում, բա այս ոստիկաններին ինչո՞ւ ես բերել այստեղ կանգնեցրել։ Բա ասում էիք՝ շարժումը մարում է, իյա, իրո՞ք, բա ինչո՞ւ եք այդպես սարսափահար», – նշեց նա։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած քաղաքացիները՝ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ, գիշերել են Բաղրամյան պողոտայում։ Քաղաքացիները վրաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում։

Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո քաղաքացիները երթով գնացել էին Բաղրամյան պողոտա, փորձել երթը շարունակել Դեմիրճյան փողոցով։ Բայց ոստիկանները, մեծաթիվ ուժեր կենտրոնացնելով, թույլ չէին տվել մուտք գործել Դեմիրճյան փողոց։ Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել նաեւ կառավարական ամառանոցների մոտ։ Բաղրամյանից Պռոշյան փողոց մուտքը փակ է, տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։

Բագրատ սրբազանը երեկվա հանրահավաքում հայտարարել էր, որ 96 ժամ ժամանակ կա՝ այս իշխանություններին հեռացնելու համար։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930