ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կողմից շարունակվում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։
Ըստ այդմ՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման ծառայողները 2024 թվականի մայիսի ընթացքում ազատազրկված անձանց համար բերված հանձնուքներից, տեսակցությունների եկած քաղաքացիների անձնական զննությամբ, ԱԹՍ-ի միջոցով ներնետված, ինչպես նաև ազատազրկված անձանց անձնական զննությամբ, խցերում, բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 74,903 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 144 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 149 պարագա, 14 wi-fi սարք, 10 կտրող-ծակող առարկա, 77,3 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։
Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են համապատասխան վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Կարդացեք նաև
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ