Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ արտահերթ նիստը ժողովրդի արդարացի պահանջն է, ՔՊ-ն այդ պահանջի հետ պետք է հաշվի նստի»․ Արման Ղազարյան

Հունիս 10,2024 10:12

«Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Արման Ղազարյանն ասաց, որ չի կարող ասել՝ ՔՊ-ն ԱԺ խորհրդի նիստում հավանություն կտա՞, որպեսզի ԱԺ արտահերթ նիստ անցկացվի։

«Քիչ մնաց, դա կախված է ժողովրդի ճնշումից, որովհետեւ ժողովրդի արդարացի պահանջն է դա։ Կարծում եմ՝ իրենք այդ ամենը հաշվի կառնեն եւ ըմբռնումով կմոտենան, որովհետեւ մի մոռացեք, որ իրենք կոչն ու հորդորն է եղել միշտ, որ մենք ժողովրդավար երկրում ենք ապրում, չնայած այն բանին, որ իրենք իրենց ոչ մի խոստում չեն կատարել։ Սա էլ կարող է իրենց հերթական սուտ խոստումը լինել, թե ժողովրդավարական երկիր են։ Կարծում եմ, որ իրենք ժողովրդի արդարացի պահանջի հետ պետք է հաշվի նստեն, այլ տարբերակ չկա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած քաղաքացիները՝ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ, գիշերել են Բաղրամյան պողոտայում։ Քաղաքացիները վրաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում։ 

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո քաղաքացիները երթով գնացել էին Բաղրամյան փողոց, փորձել երթը շարունակել Դեմիրճյան փողոցով։ Բայց ոստիկանները, մեծաթիվ ուժեր կենտրոնացնելով, թույլ չէին տվել մուտք գործել Դեմիրճյան փողոց։ Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել նաեւ կառավարական ամառանոցների մոտ։ Բաղրամյանից Պռոշյան փողոցը մուտքը փակ է, տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։

Բագրատ սրբազանը երեկվա հանրահավաքում հայտարարել էր, որ 96 ժամ ժամանակ կա՝ այս իշխանություններին հեռացնելու համար։

Արման Ղազարյանը, անդրադառնալով ոստիկանների երեկվա գործողություններին, որ թույլ չէին տալիս նաեւ, որպեսզի պատգամավորները մուտք գործեին ԱԺ շենք, ասաց․ «Սա ոստիկանական երկիր է, եւ առաջին անգամ չէ, որ ոստիկանները ոչ իրավաչափ գործունեություն են իրականացնում։ Դա նրանք իրենց ապօրինի գործողություններով բազմիցս ցույց են տվել, այդ թվում՝ Կիրանցում, նախորդ անգամ ԱԳՆ շենքի մոտ։ Մենք՝ որպես պատգամավորներ, փորձում էինք ընդամենը մեր աշխատասենյակներ գնալ, որպեսզի կարողանայինք կազմակերպչական աշխատանքներ իրականացնել։ Հերթական ապօրինի գործողությունները եղան։ Անգամ Ոստիկանության մասին օրենքում նշված է, որ իրենք պարտավոր են պատգամավորների առանց խոչընդոտ տեղաշարժն ապահովել»։

Պատգամավորը նաեւ հավելեց․ «Ես երեկ շարքերում պտտվել եմ, Հայաստանի Հանրապետության 10 մարզում ոստիկան չի մնացել, այդ թվում՝ նաեւ քրեական ոստիկանության աշխատակիցները՝ քաղաքացիական համազգեստներով։ Աստված մի արասցե, եթե այդ տարածքներում մի բան լինի․․․ Ինչքանով տեղյակ եմ՝ երկու սպանության դեպք է կատարվել գիշերը։ Սա ինչի՞ հետեւանք է, որովհետեւ քրեական ոստիկանության աշխատակիցները հասարակական կարգ են ապահովում այստեղ»

 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930