ՀՀ-ի կողմից ներդրում կատարելուց հրաժարվելու պատճառով պահանջվում է ՀԱՊԿ-ի 2024 թվականի բյուջեի ճշգրտում․ ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
Այժմ մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը: Ընդ որում, ներդրումների «վերաբաշխման» մասին խոսք չի գնում, կգործարկվեն նաեւ առկա պահուստները։
ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են ծախսային մասը Երևանի կողմից իր աշխատակիցներին քվոտային պաշտոններում չնշանակելու հաշվին: Քարտուղարությունը նաև կօգտագործի առկա պահուստները՝ աշխատանքը բնականոն ռեժիմով շարունակելու համար։
Բայց Երևանը պահպանում է ֆինանսավորման պարտավորությունները՝ Կազմակերպության կանոնադրությանը և այլ փաստաթղթերին համապատասխան։
Կարդացեք նաև
«Ամեն դեպքում մենք ելնում ենք նրանից, որ Երևանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն Կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերի»։
«Ի դեպ, սա միջազգային կազմակերպությունների գործունեության համաշխարհային պրակտիկա է, որտեղ ֆինանսական կարգապահությունը պահպանվում է՝ անկախ կողմերից մեկի՝ անդամակցությունը «կասեցնելու» կամ նույնիսկ դադարեցնելու ցանկությունից»:
Հայաստանի ԱԳՆ-ից ավելի վաղ ArmeniaSputnik–ին հայտնել էին, որ ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» որոշմանը միանալուց և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։ Հայաստանը սակայն չի առարկել տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը։