Դեմիրճյան փողոցում գտնվող ոստիկաններն այս պահին 2 կողմից` Բաղրամյան և Պռոշյան փողոցների հատվածներում, շրջափակված են Սրբազան պայքարի մասնակիցների կողմից։
Ոստիկանները չեն թույլատրում երթի մասնակիցներին հատել Դեմիրճյան փողոցը դեպի ԱԺ։ Հավաքը պետք է ԱԺ–ից այնպիսի հեռավորության վրա իրականացվի, որպեսզի դրա բնականոն աշխատանքը չխանգարի, ասաց ոստիկաններից մեկը՝ Ղազարյան ազգանունով, որ բացատրում էր ցուցարարներին, թե ինչու նրանց չեն թողնում երթը շարունակել Դեմիրճյան փողոցով։
Արդեն կեսգիշեր է, ու ԱԺ բնականոն գործունեությունն այս պահին խաթարել հնարավոր չէ. փաստաբան Վարազդատ Հարությունյանն ասաց ոստիկանին:
«Ձեր հավաքը օրենքի կարգավորման իմաստով ապօրինի է, լիազորված չի եղել։ Ոստիկանությունն էլ, իր գործիքակազմը օգտագործելով, հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու նկատառումներով իրականացնում է այսպիսի միջոցառումներ»,– ասաց ոստիկան Ղազարյանը։