Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի նախագահը լուծարում է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նախաձեռնում․ «Ազատություն»

Հունիս 10,2024 00:23

«Ազատություն» – Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների ամփոփմանն ընդառաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ լուծարում է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ է նախաձեռնում։ Պատճառը, ըստ նախնական արդյունքների, Մակրոնի «Վերածնունդ» լիբերալ կուսակցության ծանր պարտությունն է ծայրահեղ աջական «Ազգային հանրահավաքին»։

Ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը ողջունել է խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու նախագահ Մակրոնի որոշումը։

«Մենք պատրաստ ենք իշխանություն ստանձնել, եթե ֆրանսիացիները վստահեն մեզ առաջիկա համապետական ընտրություններում», – ասել է նա՝ խոստանալով հաղթանակի դեպքում «կրկին կենսունակ դարձնել Ֆրանսիան»։

«Այս պատմական քվեարկությունը ցույց է տալիս, որ երբ մարդիկ քվեարկում են, մարդիկ հաղթում են», – ասել է Լը Պենը իր աջակիցներին։

Մակրոնն առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել երկու փուլով՝ հունիսի 30-ին ու հուլիսի 7-ին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930