«Պարոն Գառնիկ Դանիելյան, դուք այստեղ մի խմբի հետ մնացեք»,-քիչ առաջ հայտարարեց «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նա տեղեկացրեց, որ ժողովրդի մի խումբ Գառնիկ Դանիելյանի հետ կմնա Դեմիրճյան փողոցում, որտեղ այժմ գտնվում են, մյուս խումբը կշարունակի ընթացքը Բաղրամյանով՝ իր հետ․ «Բաղրամյանով կդառնանք Պռոշյան և կիջնենք՝ մյուս կողմից մեր երթը կիրականացնենք։ Եթե իրենք էս կողմից արգելում են մեզ, մենք էլ կգնանք մյուս կողմից»։
Նշենք նաև, որ այս պահին ոստիկանական պատով է շրջապատված նաև ՀՀ նախագահի նստավայրը։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ պարզվեց, որ Դեմիրճյան փողոցը փակ է նաեւ Պռոշյան փողոցի խաչմերուկից։