«Մարդիկ կան, որ ներդրված են՝ քաղաքացիական համազգեստով սադրիչներ, օպերի անվան տակ գործողություններ իրականացնելու համար»,- քիչ առաջ դիմելով Ազգային ժողովի մոտ հավաքված ժողովրդին՝ ահազանգեց «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Բագրատ Սրբազանն ասաց՝ մեր հավաքը, մեր շարժը, երթն ապօրինաբար կասեցված է․ «Սա հերթական անգամ ցույց է տալիս, թե մենք ինչպիսի երկրում ենք ապրում։ Միամիտ մարդիկ չենք, որ մտածենք՝ պիտի այդ ճանապարհը բաց լիներ, մեզ էլ ուղեկցեին մինչև վերջ, ինչպես ուզենայինք, մեր գործողությունները խաղաղ անհամաձայնությամբ կատարեինք»։
Սրբազանը, դիմելով ժողովրդին ասաց․ «Որոշելու հարց ունենք, թե որ ճանապարհով ենք գնալու և ինչ ենք անելու»։ Նա նաև ահազանգեց՝ կան քաղաքական համազգեստով սադրիչներ, որոնց անունը դրել են ոստիկաններ․ «Դա էլ մի ուրիշ իրավախախտում է։ Մենք զգուշացնում ենք ձեզ՝ բոլորիդ, որ լեցուն մարդիկ կան, որոնք ուղղորդված ներդրված են այսպես կոչված ոստիկանի կամ օպերի անվան տակ ինչ-որ գործողություններ իրականացնելու»։ Կրկին դիմելով ժողովրդին՝ Բագրատ Սրբազանն ասաց․ «Մի 10-15 րոպե ժամանակ տվեք՝ ես պարզապես կասեմ՝ ինչ ենք անելու, ինչպես ենք վարվելու։ Ձեր որոշումն էլ կարևոր է։ Մենք կորոշենք՝ ինչ անենք, ինչպես»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ