Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելորդ մի ճղճղա, ղեկավարիցդ լավ բան չես սովորել»․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին

Հունիս 09,2024 23:29

«Ասեք՝ խնդրում եմ՝ քրեական վարույթների մասին խոսելիս, քրեական գործերի մասին խոսելիս հիշեք, թե գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանին ինչ ձևով ԱԳՆ-ի դիմացից խլեցին, մտցրին ներս, Աշոտ Սիմոնյանին 30 խուլիգաններով ովքեր ջարդեցին։ Ոստիկանության մասին օրենքի ո՞ր հոդվածով է դա պայմանավորված։ Դուք եկել, օրենքի մասին եք խոսո՞ւմ»,- դիմելով ոստիկաններին, որոնք թույլ չեն տալիս, որ քաղաքացիները երթը շարունակեն Դեմիրճյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա, հայտարարեց «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Անդրադառնալով ոստիկանության վարքագծին՝ ասաց․ «Կեցվածքների ու ժարգոնի մասին չեմ ասում, որոնք գալիս է, չեմ ուզում ասել, ոստիկանության ղեկավարներից, որոնց համար այսօր արժեքներ գոյություն չունեն։ Եթե մտածում եք՝ վիրավորում եմ, այո, վիրավորում եմ»։

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, արձագանքելով, ասաց․ «Բանի տեղ չեմ դնում»։ Բագրատ Սրբազանն էլ պատասխանեց․ «Ավելորդ մի ճղճղա, ղեկավարիցդ լավ բան չես սովորել»։ Բագրատ Սրբազանը վստահեցրեց՝ լրիվ ապօրինի, ոչ մի սահման ու գիծ չկա, որով երթն արգելափակվել է․ «Սա էն բռնապետական ռեժիմի մասին է, որը գործում է միայն դագանակով և փողով՝ էն էլ ձեր փողերով, ժողովուրդ։ Էս մարդիկ ստանում են ձեր վճարած գումարները, որ գան, ճանապարհ կտրեն, տեղն եկած տեղը ծեծեն, ջարդեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Լավ ասեց Սրբազանը, իսկը որ ճղճղացող նիկոլի ճղճղացող ոստիկանապետ, որը դեռ իրեն պահում է Արտաշատի նախկին “մլիցա Արամի” լկտի վարքագծով։ Ոչինչ, իշխանափոխությունից հետո էդ “աքլորի” խոսելու ոճն ու ինտոնացիան կտրուկ կփոխվի։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930