Լրահոս
Օրվա լրահոսը

«Չվախեցնես կարմիր բերետավորներով-քեզնից վախեցող չկա»․ լեզվակռիվ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի և Բագրատ Սրբազանի միջև

Հունիս 09,2024 23:07

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում լեզվակռիվ սկսվեց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի և Բագրատ Սրբազանի միջև։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկն արգելափակված է, Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի ԱԺ, ոստիկանությունը թույլ չի տալիս երթի մասնակիցներին շարժվել առաջ։

Բագրատ Սրբազանը, դիմելով ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, հայտարարեց․ «Բաղրամյան ձախ թևի վրա կարմիր բերետավոր ներքին զորքերի տղաներն են կանգնած։ Եթե ուզում եք վախեցնել, պարո′ն գեներալ, սխալվել եք»։ Արամ Հովհաննիսյանն արձագանքեց՝ ո՞ւմ վախեցնել․ Դուք մի վախեցեք։ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ ոչ էլ որևէ մեկը կարող է ինձ վախեցնել։ Արամ Հովհաննիսյանն արձագանքեց․ «Ոչ էլ ձեզնից ենք վախենում»։

Բագրատ Սրբազանը, դիմելով Արամ Հովհաննիսյանին, ասաց՝ մի գոռգոռացեք։ Ոստիկանապետն էլ ասաց՝ դու մի գոռգոռա։ Իրավիճակը լարվեց, մի քանի րոպե ոստիկանապետ-սրբազան լեզվակռիվն էր։

Բագրատ Սրբազանը, նկատի ունենալով Արամ Հովհաննիսյանին, ասաց՝ մարդը վիրավորվում է, հոխորտում, մի քանի ժամ է տևելու։ Արամ Հովհաննիսյանն էլ ասաց՝ իրենք ոստիկան են․ ոչ մեկի չենք վախեցրել։

Բագրատ Սրբազանն ի պատասխան ասաց․ «Այդ մեր տղաներին էլ ասեք՝ թող հեռու գնան։ Սա միայն հրահրման ակտ է ձեր կողմից․ փորձում եք ահուսարսափ տարածել, մեր տղաները ահուսարսափի ենթակա գործիքներ չեն, որ նայենք ու վախենանք։ Ասեք՝ թող մի քիչ այն կողմ գնան, իրենք գործառույթ չունեն այնտեղ իրականացնելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Շատ չի մնացել, կարմիր բերետավորների “ավտարիտետ” բռի ոստիկանապետի մասին երգիչ “Մրոն” շուտով կերգի 2 օր առաջ Վանաձորում իր երգած երգի փոփոխված տողերը . “Իմ անունն է Արամ, ինձ տանում են դատարան”։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930