Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի՝ այսպես կոչված ներկայացուցիչները պատրաստ են Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարել, միայն թե իրենց աթոռը կարողանան պահել»․ Բագրատ Սրբազան

Հունիս 09,2024 22:27

«Ինչպես բոլորիցս թաքուն այս մարդիկ գնացին Տավուշ և միակողմանի զիջումների և զորքերի հետքաշման գործընթացը սկսեցին, այդպես էլ մեկ ամսվա ընթացքում արդեն ԱԳ նախարարը սրա անոնսը արեց՝ պատրաստվում են Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրել»,- Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նա վստահեցրեց՝ այս պայմանագիր կոչվածը բացարձակ կապ չունի խաղաղության հետ, այն ուղղակի առնչվում է մեր գոյության և մեր՝ որպես հայություն ոչնչացման հետ․ «Այս պայմանագրով ոչ մի հարց չի լուծվում, ադրբեջանական ուժերը մեր տարածքներից դուրս չեն գալիս, որևէ կերպ չեն զսպվում Ադրբեջանի նոր հարձակումները, փոխարենը վավերացվում են ուժի սպառնալիքով թշնամու ձեռքբերումները։ Սա ոչ թե խաղաղության, այլ միայն նոր զիջումների փաստաթուղթ է, որը նոր ու ծանր հարված է մեր պետականությանը, ինքնիշխանությանը և ինքնությանը»։

Բագրատ Սրբազանը վստահեցրեց՝ այս պահանջները վերջ չունեն, և այս մարդիկ՝ ՀՀ-ի այսպես կոչված ներկայացուցիչները պատրաստ են դրանք բոլորը բավարարել, միայն թե իրենց աթոռը կարողանան պահել։ Մենք չենք կարող հանդուրժել սա։ Այս պահին մենք միասին պետք է որոշում ընդունենք․ «Մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած ընդամենը 4 օր՝ 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի, առանց երկար-բարակ քնելու, լինելու փողոցում և մեր կամքը պարտադրելու»։ Բագրատ Սրբազանը նաև հայտարարեց՝ այս մարդուն առաջարկել ենք հրաժարական տալ, հանդիպել, քննարկել անցնցում հեռանալու պայմանները, որոնք անտեսվել են։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930