Միևնույն ժամանակ Բագրատ սրբազանն ասաց՝ այս շարժումն ավելին է, քան սոսկ իշխանափոխությունը․ այն արժեքների, քաղաքակրթական վերափոխման մասին է․
«Ինձ անընդհատ հարցնում են՝ հնարավո՞ր է, որ այս մարդը հրաժարական տա կամ նրան հրաժարեցնենք, ես ասում եմ՝ մենք պետք է մտածենք ոչ թե հնարավոր է, կամ՝ ոչ, այլ անհրաժեշտ է կամ ոչ։ Մենք այդ պահանջն արդեն իսկ դրել ենք և մեր բոլոր գործողությունները միտված են դրան»,- Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին։
Նա վստահեցրեց՝ մեր պահանջը մնում է հրաժարականը, սակայն մյուս բոլոր քաղաքական լուծումները, որոնք արծարծվել են հրապարակի վրա և դրանց բոլոր տարբերակները բացառված չեն և քննարկելի են։
Միևնույն ժամանակ ասաց՝ այս շարժումն ավելին է, քան սոսկ իշխանափոխությունը․ այն արժեքների, քաղաքակրթական վերափոխման մասին է․ «Միայն խելագարը կարող է ձգտել պատերազմի, բայց նաև միայն խելագարը կարող է ձգտել մուրացիկ խաղաղության, որն ինքնին պատերազմի ամենամեծ սպառնալիքն է իր ժողովրդի անպատվության, ստորացման գնով»։
Կարդացեք նաև
Արտաքին քաղաքականության մասին խոսելով՝ Բագրատ Սրբազանն ասաց․ «Հրաժարվել հականերով արտաքին քաղաքականությունից՝ դառնալով կանխատեսելի և վստահելի գործընկեր։ Հարաբերությունների վերականգնում գործընկեր, դաշնակից պետությունների հետ՝ միևնույն ժամանակ ձեռք բերելով նոր դաշնակիցներ ու նոր բարեկամներ։ Սակայն այս ամենի առանցքը, սկզբունքը, կարմիր գիծը պետք է լինի սեփական հայկական օրակարգը՝ հեռու ծառայամտությունից»։
Բագրատ Սրբազանը նաև ահազանգեց՝ աննկարագրելի սրություն են ստացել արցախցիների նկատմամբ հարձակումները, հալածանքները սոցցանցերում ու ֆիզիկապես՝ ակնհայտորեն ուղղորդված բնույթ կրելով․ «Այս իշխանությունների վարած հանցավոր քաղաքականության հետևանքով բնավեր եղած մեր սեփական ժողովուրդն այսօր իսկ թիրախավորվում է հենց իշխանական ուժերի ու գործիչների կողմից»։
Խոսելով անհրաժեշտ քայլերի մասին՝ Բագրատ Սրբազանն ասաց․ «Սահմանված ժամկետներում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում և անցկացում առանց հավակնություն ունենալու մասնակցելու այդ ընտրություններին՝ ազատ և թափանցիկ միջավայր ու մեկնարկային արդարություն ապահովելով անխտիր բոլոր քաղաքական ուժերի համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ