ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի փաստաբան խոսեց հարթակից, ով իրեն նաև իրավապաշտպան է համարում՝ Ռուբենը Մելիքյան։ Ինչ-որ բռնություններից ու բռնաճնշումներից էր խոսում։
Պարոն Մելիքյան, դո՞ւք էլ եք չէ երկրի վարչապետի հրաժարականը պահանջում, ինչպես այս ռեպորտաժի միջի մարդիկ՝ երկրի նախագահի՝ մի տարբերությամբ, որ դուք պահանջում եք ազատ ու արդար ընտրություններով ընտրված ղեկավարի, իսկ այս մարդիկ՝ կեղծված ընտրություններով իշխանությունը 2-րդ անգամ բռնազավթածի։
Բռնություն ու բռնաճնշում եք ուզում նկարագրե՞ք։ Նայեք այս և այլ տեսանյութեր 2004 թվականի ապրիլի 12-ի գիշերվա ոստիկանության վայրագությունների մասին ու հարթակից բացատրեք մարդկանց։
Հ.Գ. նաև կհիշացնեք, որ մեր մի հայրենակցի վրա ռեժիմը քրեական գործ սարքեց այդ օրը դատարկ շշով մի սաղավարտով ոստիկանի գլխին խփելու համար։