«Դիմելով ԱԺ-ին եմ ասում՝ քայլ առաջին, մեր պահանջով ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավորները և խմբակցությունները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին՝ ժամը 18։30-ին կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու պահանջով կամ օրակարգով»,- Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ խոսելով շարժման գործողությունների ծրագրի մասին։
Բագրատ Սրբազանը, ներկայացնելով հետագա քայլերը, ասաց․ «Քայլ երկրորդ․ հունիսի 10-ին ԱԺ-ի խորհուրդը ժողովրդի որոշմամբ և պահանջով պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Քաղաքական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները պարզապես պարտավոր են ենթարկվել այդ պահանջին, գործել անձնական խղճով ու համոզմունքով՝ մեր ներկայությամբ։ Մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել։ Երրորդ, մեր՝ համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանն իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականին և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը։ Մեր պահանջը մնում է հրաժարականը՝ չբացառելով քաղաքական լուծումների բոլոր հնարավոր տարբերակները, պատրաստ նաև քննարկելու այդ բոլորը։ Ընդամենը չորս օր՝ 96 ժամ, և մենք կունենանք հավերժական Հայաստանի սկիզբը պատիվ և հայրենիք վերականգնելու տեսիլքով ընթանալու մեր ավետյաց երկրի ճանապարհով, հաղթանակած հայ ժողովրդի ճանապարհով՝ արժանի մեր հերոսներին, մեր ժառանգությանը, մեր գալիքին ու մեր հաղթանակներին։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ