Բաբկեն Կարախանյանը Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետի պաշտոնը զբաղեցնում է 2023թ. հունվարից: Մինչ այդ աշխատել է նույն բաժնի Շիրակի տարածաշրջանային բաժնի, իսկ դրանից առաջ՝ նախաբացթողումային հսկողության վարչության Շիրակի տարածաշրջանային պետ: Բաբկեն Կարախանյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր: Ըստ այդ հայտարարագրի՝ Բ. Կարախանյանի ընտանիքը խոշոր ունեցվածք ունի:
2023թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ Բ. Կարախանյանի եկամուտը մոտ 6 մլն դրամ է, որը ՊԵԿ-ից ստացած աշխատավարձն է: Սակայն, ունի 13 մլն դրամ կանխիկ գումար:
Պաշտոնյան հայտարարագրել է 16 միավոր անշարժ գույք՝ 12 միավոր հողամաս, 3 առանձնատուն և մեկ ավտոտնակ: Նշված գույքից 5-ը բաժնային սեփականություն է, մնացածը՝ միանձնյա կամ համատեղ: Բաժնային սեփականությամբ գույքը պաշտոնյան ժառանգություն է ստացել ծնողից:
Հայտարարագրի համաձայն՝ Բաբկեն Կարախանյանը 16 միավոր անշարժ գույքի սեփականատեր է դարձել 2019-2023թթ. ընթացքում:
Կարդացեք նաև
Նա հայտարարագրել է նաև 2016թ. արտադրության «TOYOTA» մակնիշի ավտոմեքենա, որը 2023թ. գնել է 4 մլն դրամով:
Բաբկեն Կարախանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հայտարարագրել է իր ողջ գույքը և թաքցնելու ոչինչ չունի: Ինչ վերաբերում է իր ու կնոջ ձեռք բերված ունեցվածքին, ապա ըստ Բ. Կարախանյանի, դրանց հասել է այն տարիներին, երբ պետական պաշտոնյա չէր:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով