Մոսկվայի առաջնորդարանում Եզրաս սրբազանի նախագահությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանաների տարեկան ժողովը, որին մասնակցել են Ղրիմից, Միջին Ասիայից, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 40 հոգևորական:
Նրանք դատապարտել են մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների մուտքը խոչընդոտող ոստիկանական ուժերի գործողությունը։ Քահանաները հայտարարել են, որ դա հայ ժողովրդի պատմության մեջ աննախադեպ ամոթալի արարք էր:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ