«Իրանն այսօր» – Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է 6 թեկնածուի,
նրանք են՝
-Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը,
-Սաիդ Ջալիլին,
-Ալիռեզա Զաքանին,
-Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին,
-Մոստաֆա Փուրմոհամադին («Պայքարող հոգևորականներ» միության գլխավոր քարտուղար)
-Մասուդ Փեզեշքիանը։
Թեկնածուներից 5-ը պահպանողական են, 1-ը՝ բարեփոխական (Փեզեշքիանը)։
Կարդացեք նաև
Ալի Լարիջանիի ու Էսհաղ Ջահանգիրիի թեկնածությունների չհաստատումը անսպասելի չէր, քանի որ Իրանում անցկացված վերջին երեք ընտրություններում (երկու խորհրդարանական, մեկ նախագահական) միտումն այն էր, որ հաստատվում էին գերազանապես պահպանողական թեկնածուները։
Հաստատված թեկնածուներից Ջալիլին, Զաքանին ու Հաշեմին մասնակցել են նաև 2021-ի ընտրություններին։ Ջալիլին ու Զաքանին նաև, հօգուտ Ռայիսիի, դուրս էին եկել ընտրապայքարից։
Այս անգամ էլ, կարծես, նույն սցենարն է սպասվում։ Փեզեշքիանից բացի, մյուս թեկնածուները կարող են պարզապես քող ծառայել այն մեկ թեկնածուի համար, որի շուրջ կհամախմբվեն պահպանողականները։ Այդ թեկնածուն էլ կարող է լինել Ղալիբաֆը։