Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետության լուծարման Էրդողան-Ալիև ծրագիրը

Հունիս 09,2024 12:31

Օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամը 2024թ. հունիսի 6-ին Բաքվում թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ-երկրների նախագահների հետ հանդիպման ժամանակ, մասնավորաբար, հայտարարել է.

  • «Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական գործընթացին, մեր կարծիքով, մի քանի հարցեր դեռ բաց են մնում։ Դրանցից մեկը Հայաստանի սահմանադրությունն է, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ …անհրաժեշտ է վերջ դնել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ Հայաստանի անհիմն տարածքային հավակնություններին։ …քանի դեռ Հայաստանի գործող սահմանադրությունը մնում է անփոփոխ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է: Երբ մենք բարձրացնում ենք այս հարցը, ես դա ասել եմ և ուզում եմ նորից ասել, ոչ թե այն պատճառով, որ մենք միջամտում ենք նրանց ներքին գործերին, բացարձակապես ոչ, այլ դա մեզ է վերաբերում։ Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել այն դեպքում, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ։»:
  • «…մենք արդեն առաջարկել ենք հայկական կողմին, որպեսզի Ադրբեջանը և Հայաստանը միասին դիմեն ԵԱՀԿ-ին Մինսկի խումբը լուծարելու համար: Դրա անհրաժեշտությունը չկա, այն այժմ չի գործում: Մենք դե-ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի: Ինչ վերաբերում է դե-յուրե, ապա իրավաբանորեն այն պետք է լուծարվի և դա ցույց կտա, թե որքան անկեղծ է Հայաստանը: Եթե Հայաստանը նախընտրի պահպանել Մինսկի խումբը, ապա դա կնշանակի, որ նրանց տարածքային հավակնությունները մեր նկատմամբ շարունակվում են»:

Ստեփան Հասան-Ջալալյան

Վերոնշյալը նկատի առնելով՝ հարկ է արձանագրել առնվազն հետևյալը.

առաջին. թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի միջոցով Հայաստանին ուղղված յուրաքանչյուր պահանջի (կամ առաջարկության անվան տակ ձևակերպված պահանջի) Հայաստանի կողմից կատարմանը հաջորդել է և հաջորդելու է նոր պահանջ, այնքան ժամանակ մինչև Հայաստանի Հանրապետության վերջնական լուծարում, աշխարհի քաղաքական քարտեզից իսպառ վերացում և Հայաստանի Հանրապետության տարածքի բաժանում Թուրքիայի և 1918թ. վերջինիս կողմից ստեղծված արհեստական կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի միջև:

Հետևաբար, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը նպատակ չունի Հայաստանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական նպատակն է աշխարհի քաղաքական քարտեզից վերացնել Հայաստանի Հանրապետությունը, տիրանալ նրա տարածքին, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հատկապես ազգությամբ հայերին, հնարավորության դեպքում ենթարկել ցեղասպանության, իսկ դրա անհնարինության դեպքում հարկադրել նրանց լքել իրենց բնօրրանը:

երկրորդ. Եվրոպական խորհրդարանն իր 2022թ. փետրվարի 17-ին և նույն թվականի հունիսի 8-ին ընդունած բանաձևերով ադրբեջանաարցախյան հակամարտության վերաբերյալ, մասնավորաբար, արձանագրել է.

  • «Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածք է»,
  • «ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա. կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին»:

Ինչպես պարզորոշ երևում է մեջբերումներից, միջազգային հանրությունը չի ճանաչում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացիան և Արցախի պատկանելությունը Ադրբեջանին: Ըստ միջազգային հանրության՝ ադրբեջանաարցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի տաս հանրահայտ սկզբունքներից չորսի համաձայն, այն է՝ ուժ չկիրառման, հակամարտությունների խաղաղ կարգավորման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության:

Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը որևէ պարագայում չպետք է գնա ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման միակ միջազգային մանդատն ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ճանապարհով:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

ՔԱՂԱՔԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930