Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 8-ին աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ:
Շրջայց է իրականացվել ԱՍՀՆ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքով, որտեղ խնամք և աջակցություն են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները: Պաշտպանը ծանոթացել է երեխաների կենցաղային պայմաններին, երեխաների զարգացման ուղղված ծրագրերին, հետաքրքրվել նրանց առօրյայով:
Երեխաներին ներկայացվել է Պաշտպանին անձամբ դիմելու ընթացակարգը:
Այնուհետև Պաշտպանը Կենտրոնի սաների հետ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դիտել է «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը:
Կարդացեք նաև
Ներկայացումից հետո երեխաները Պաշտպանի հետ կիսվել են իրենց տպավորություններով:
Գյումրի այցն իրականացվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում, մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, մարզի դատախազ Արմեն Չիչոյանը և մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի այցերը խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ կրում են շարունակական բնույթ:
Երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից Պաշտպանը խիստ կարևորում է տարբեր գործոններով պայմանավորված՝ երեխայի խնամքն իր կենսաբանական ընտանիքում ապահովելու անհնարինության դեպքում, այլընտրանքային խնամքի այնպիսի տեսակի ընտրությունը, որը երեխայի համար ապահովում է ընտանեկան միջավայր և երաշխավորում է երեխայի իրավունքները` խնամքի տրամադրման ողջ գործընթացում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ