Լրահոս
Օրվա լրահոսը

Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին

Հունիս 08,2024 22:53

2024 թվականի մայիսի 26-ին Դեբեդի գետավազանում դիտված հեղեղումների վերաբերյալ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից տրվել է տեղեկատվություն այն մասին, որ Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում մայիսի 26-ի առավոտյան 08։00-ին ջրի գնահատված ելքը կազմել է 650 մ3/վ, Ձորագետ-Գարգառ դիտակետում՝ 350 մ3/վ, Տաշիր-Սարատովկա դիտակետում 75մ3/վ։

Հաշվի առնելով այն, որ նշված հիդրոլոգիական դիտակետերում դիտարկումներն իրականացվում են մեխանիկական գործիք սարքավորումներով՝ երկժամկետ ռեժիմով՝ 08։00-ին և 20։00-ին և 2024 թվականի մայիսի 26-ի հեղեղումների առավելագույն մակարդակներն ու ելքերը հնարավոր է դիտվեին դիտաժամերից դուրս ընկած ժամանակահատվածում, 2024 թվականի հունիսի 3-6-ը «Հայհդրոմետ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Դեբեդի գետավազանի հիդրոլոգիական դիտակետերում իրականացրել են նիվելիրացման և դաշտային չափագրման աշխատանքներ, ջրի մակարդակի հետքերի հիման վրա ջրի մակարդակի առավելագույն բարձրացման չափը պարզելու և անցած առավելագույն ելքերը հաշվարկելու համար։

Դաշտային աշխատանքների արդյունքները մշակվել և վերլուծվել են հաշվի առնելով նաև առկա պատմական տվյալները։ Ստացված արդյունքները համադրվել են նաև հեռահար զոնդավորման աղբյուրներից ստացված տվյալների հետ, արդյունքում պարզվել է, որ․

  • Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն մակարդակը կազմել է 874 սմ, որը ծովի մակարդակի համեմատ համապատասխանում է 484.37մ բարձրության։ Դիտակետում ջրի մակարդակը մայիսի 25-ի 08։00-ի նկատմամբ բարձրացել է 2.43 մ։
    Դաշտային աշխատանքների արդյունքում կատարված գեոդեզիական չափագրումների և գրասենյակային պայմաններում կատարված հաշվարկների արդյունքում ստացվել է, որ 2024 թվականի մայիսի 26-ին Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 884մ3/վ, որը առավելագույնն է դիտարկումների ամբողջ ժամանակահատվածի համար։
  • Ձորագետ-Գարգառ հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն մակարդակը կազմել է 752 սմ, որը ծովի մակարդակի համեմատ համապատասխանում է 981.04մ բարձրության։ Դիտակետում ջրի մակարդակը մայիսի 25-ի 08։00-ի նկատմամբ բարձրացել է 1.74 մետր։
    Ձորագետ-Գարգառ հիդրոլոգիական դիտակետում 2024 թվականի մայիսի 26-ին ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 417 մ3/վ, որը առավելագույնն է դիտարկումների ամբողջ ժամանակահատվածի համար։
  • Փամբակ-Թումանյան հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն մակարդակը կազմել է 232 սմ, որը ծովի մակարդակի համեմատ համապատասխանում է 899.64 մ բարձրության։ Դիտակետում ջրի մակարդակը մայիսի 25-ի 08։00-ի նկատմամբ բարձրացել է 1.29 մետր։ Փամբակ-Թումանյան հիդրոլոգիական դիտակետում 2024 թվականի մայիսի 26-ին ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 165 մ3/վ։
  • Տաշիր-Սարատովկա հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն մակարդակը կազմել է 510 սմ, որը ծովի մակարդակի համեմատ համապատասխանում է 1469.48մ բարձրության։ Դիտակետում ջրի մակարդակը մայիսի 25-ի 08։00-ի մակարդակի նկատմամաբ բարձրացել է 2.56 մետր։
    Տաշիր-Սարատովկա հիդրոլոգիական դիտակետում 2024թ․ մայիսի 26-ին ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 122 մ3/վ, նման մեծության ջրի ելք դիտվել է նաև 1972 թվականի հուլիսի 5-ին։

ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930