Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է` տեսակցելու ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած Նվեր Բաղդասարյանի բազմանդամ ընտանիքին։ Վերջինս ծնողների և զավակների հետ ապրում է Գյումրիում և, խոստման համաձայն, մարզպետը Բաղդասարյանների հետ հանդիպել է` զրուցելու, հոգսերի մասին լսելու և առկա խնդիրների լուծման համար համատեղ քայլեր ձեռնարկելու նպատակով։
«Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, ինչպես նշել եմ` մենք ձեր կողքին ենք, միշտ սիրով և կընդունենք բոլորիդ, և կայցելենք ձեզ։ ՀՀ կառավարությունն անում է հնարավորը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցների խնդիրների լուծման համար։ Ինչպես գիտեք, արդեն մեկնարկում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ուրախ կլինեմ, որ Շիրակում բնակարան գնեք ու հաստատվեք մեզ մոտ»,- նշել է Շիրակի մարզպետը։
Նվեր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին այցելության և անմիջականության համար և ներկայացրել առաջիկա անելիքները։
Մուշեղ Մուրադյանը վստահեցրել է, որ լիազորությունների և հնարավորությունների շրջանակում կանի ամեն ինչ նրանց աջակցելու նպատակով։
Կարդացեք նաև
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ