Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազան. «Չորս տարի է` գերիներ ունենք, մինչդեռ կառավարությունը խոստացել էր բոլորին մի քանի ամսում տուն վերադարձնել»

Հունիս 08,2024 19:39

Միջազգային լրատվամիջոցների հետ առցանց ձեւաչափով ասուլիսում պատասխանելով Ադրբեջանի բանտերում գտնվող Արցախի քաղաքական ղեկավարության եւ մյուս հայ ռազմագերիների վերադարձի հավանականության եւ գործիքակազմի  մասին հարցին՝ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ասաց. «Ամբողջ հարաբերությունների մեջ շատ ցավոտ եւ շատ առանցքային նշանակություն ունի մեր գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը։

Արդեն գրեթե չորս տարի է, որ մենք գերիներ ունենք։ Մինչդեռ, այս կառավարությունը խոստացել էր մի քանի ամիսների ընթացքում բոլորին տուն վերադարձնել։

Գործիքակազմը բանակցությունների մեջ է։ Մենք դրա մասին նշել ենք։ Օրինակելի օրակարգի կետերից մեկը, որ ես նշում էի,  մարդասիրականն է, որովհետեւ առանց այդ պայմանավորվածությունների ինչպիսի՞ խաղաղություն պետք է կնքեն մարդիկ։ Դա շատ կարեւոր նշանակություն ունի։ Հայաստանի կողմում գերի ընդհանրապես գոյություն չունի, ոչ ռազմագերի, եւ ոչ էլ այլ պահվող անձինք։ Մինչդեռ, Ադրբեջանի կողմը ուղղակիորեն այսօր ունի գերեվարած մեր տղաներին։

Եթե իսկապես բարեմտություն գոյություն ունի, այդ բարեմտության առանցքային հատկանիշներից մեկը հենց գերիների վերադարձն է առանց նախապայմանների։ Բայց մենք լավ հասկանում ենք, որ այդ բոլորը իրականում շահարկվում է, թելադրվում են ինչ-որ բաներ։

Այո, ամեն ինչը պայմանավորված է նրանով, թե իրական բանակցությունների  սեղանին մենք ի՞նչ հարցեր ենք դնելու։ Վերստին ուզում եմ շեշտել.սա շատ կարեւոր հարց է։ Գերիների վերադարձը, մնացած բոլոր խնդիրները տեղի չեն ունենա, եթե չկան իրական բանակցություններ, որոնք գոյություն չունեն այսօր։

Դուք ինչպե՞ս եք պատկերացնում գերիների վերադարձը, երբ, օրինակ, այս սահմանազատման խնդիրը, որը խորքում սահմանազատում չէ, տեղի է ունենում ուղղակի թելադրանքով, երբ սահմանադրություն փոխելու թելադրանք կա։ Այսինքն, գերիների վերադարձը կախված է Ադրբեջանի նախագահի կամ ընդհանրապես երկրի քմահաճույքից»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930