Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղետի գոտին կառավարության կարողունակության իմաստով ոչ կոմպետենտ լինելու հետեւանք է». Բագրատ սրբազան

Հունիս 08,2024 19:03

Պատասխանելով ջրհեղեղի հետեւանքով առաջացած աղետի գոտու մասին հարցին՝ Բագրատ սրբազանը տեղեկացրեց, որ շարժումը նախաձեռնել է տարբեր ծրագրեր, որոնք իրականացրել են նաեւ բարեգործական ընկերությունների միջոցով, որոնց մասին, սակայն, չեն ցանկացել խոսել։

Իսկ կառավարության գործողությունների առումով սրբազանն ասաց. «Նախ, պետք է հասկանանք, թե ինչու է տեղի ունեցել այս աղետը։ Այս իմաստով մենք զանազան ենթադրություններ կարող ենք անել։

Առաջինը՝ կապված հենց կառավարության ոչ կոմպետենտ լինելու հետ, որ չկարողացան կանխարգելիչ քայլեր կատարել, որպեսզի այդ աստիճանի աղետ տեղի չունենա։ Սա շատ կարեւոր հարց է, իսկ մնացածը, թե ինչ գործողություններ են իրենք իրականացնում, դրանք այդքան էլ տեսանելի չեն։ Բայց խնդիրն այստեղ ոչ թե հետեւանքները վերացնելն է, այլ կանխարգելող լինելը։ Փառք Աստծո, գիտությունն այսօր չափազանց զարգացած է, եւ դրանք չափելի բաներ են։ Մենք տեսել ենք Լոռու մարզպետարանի հայտարարությունը, թե նախատեսվում էր ջրամբարից բացթողումներ եւ հնարավոր են վարարումներ։ Բայց ինչպես ամեն ինչում, ինչպես բոլոր հանգամանքներում, այս կառավարությունը պարզապես իմիջիայլոց է վերաբերվում ամեն ինչին։ Դա պարզ արտահայտումն է՝ տեսնելու, որ հնարավոր կանխարգելման դեպքում կարող էր աղետը այդ ծավալի չլինել։

Սա արմատական հարց է կառավարման ընկալման, կառավարչության, կարողականության իմաստով, որ խնդիրները պետք է կանխատեսել, կանխել եւ ոչ թե գնալ հետեւանքները լուծելու հետեւից»,-ասաց Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930