Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամսի 9-ը առանցքային օր է մեզ համար, մեկ ամիս ժամանակ ունենք, այս մարդն իր բարի կամքով պետք է հեռանա»․ Բագրատ սրբազան

Հունիս 08,2024 18:16

«Մենք մեր պայքարի վճռական փուլ ենք մուտք գործել, պարզ է, որ այս իշխանությունները ձեռքերը ծալած չեն նստելու եւ չեն նստում։ Բոլոր միջոցները գործադրում են, քարոզչական դաշտում արդեն ձախողվել են»,- Վանաձորում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքում ասաց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նա անդրադարձավ ՔՊ-ականների հայտարարություններին։ «Անցյալ օրը լսում եմ, դրանցից մեկն ասում է՝ ԱԱԾ-ն չի կարող ասել, թե ով է գործակալ, ով գործակալ չէ։ Տաղանդ, եւ այսպես շարունակ։ Ոստիկանները 30-40 հոգով պատգամավոր են ծեծում, ոչ մի հարց, մեր տղաներից մեկի երեսի վրայով քայլել են, ասում են՝ հարց չկա, նորմալ է։ Գյուղատնտեսության նախկին փոխնախարարին աչքերիս առջեւ ծեծելով տանում են, ոչ մի բան։ Սեփական ժողովրդի նկատմամբ այսպես են վարվում՝ ամենաչնչին իսկ խոսքը դառնում է քրեական կամ այլ հանգամանքով պայմանավորված երեւույթ։ Եվ վերստին հաստատում եմ ես, որ մեր երկրում գործում է միայն մեկ մարդու քմահաճույք։ Այդ մեկ մարդը պետք է հեռանա, եւ մենք պետք է հեռացնենք, որովհետեւ ինքը չի հեռանում»,- ասաց նա։

«Մեր պայքարի վճռական փուլ ենք մուտք գործել, ուզում ենք, որ այդ մեկ մարդն իր բարի կամքով հեռանա, հասկանա, որ ինքը էլ կապ չունի ոչ մի բանի հետ։ Մենակ մնացել է փողի կապը եւ ոստիկանական ներքին զորքերի ինչ-որ բաժիններ։ Սա է իր կառավարածը»,- հայտարարեց սրբազանը։

Սրբազանն անդրադարձավ հունիսի 9-ին կայանալիք հանրահավաքին․ «Ամսի 9-ը ոչ թե վերջին օրն է, այլ ամենակարեւոր, առանցքային օրն է մեզ համար։ Դրանից հետո մենք ամեն օր անելիք ունեն։ Որքան կտեւի, ես թիվ չասեմ, բայց մեր ծրագիրն այդպիսին է։ Մենք շատ կարճ ժամանակ ունենք այլեւս, արդեն անոնսը արել եմ՝ մեկ ամիս»։ Այս շարժումը, նրա խոսքով, իր տրամաբանական արդյունքին պետք է հասցնել, սա պաշտոնի կռիվ չէ։ Առաջիկա կառավարությունը պետք է լինի հաշտության կառավարություն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930