Հունիսի 8-ին, ժամը 11:41-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Այնթապ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Խ․ Բ․, ծնված 1968 թ․) և «VAZ» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1953 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Օ․ Ղ․-ն (ծնված 2012 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Թ․ Ս․-ի, Ս․ Ս․-ի դիերը, վարորդ Մ․ Ս․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։
Կարդացեք նաև
ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ