Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Սրանք ոչ թե խաղաղության պայմանագիր են ուզում կնքել, այլ վերջին տապանաքարը դնեն մեր գլխին, ՀՀ վրա»․ Բագրատ սրբազան

Հունիս 08,2024 18:02

Վանաձորում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքում շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ Ալիեւն ամեն օր ցույց է տալիս, որ ինքն է Հայաստանի իշխանություններին թելադրողը։

«Իսկ սրանք էլ անատամ, ոչ մի բան չասող հայտարարություններով փորձում են արձագանքել։ Բայց արձագանք էլ չկա խորքում։ Ի՞նչ է ասել Արարատ Միրզոյանը՝ մենք պատրաստ ենք մեկ ամսից խաղաղության պայմանագիր կնքելու։ Պատրաստ են մեկ ամսից խաղաղության պայմանագիր կնքելու, եւ դեռ մեր ռազմագերիները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մեր գերեվարված տղաներն ուղղակի գտնվում են Բաքվի բանտում։ Այս մարդիկ պատրաստ են մեկ ամսից խաղաղության պայմանագիր կնքել։ Ի՞նչ է այդ խաղաղության պայմանագրի բովանդակությունը, որեւէ մեկդ տեղյա՞կ եք, գիտե՞ք։ Ուրեմն, սրանք ոչ թե խաղաղության պայմանագիր են ուզում կնքել, այլ վերջին տապանաքարը դնեն մեր գլխին, Հայաստանի Հանրապետության վրա։ Եվ սա չիմանալը մեղք է մեզ համար։ Մենք ուժերի գերլարումով ամեն ինչ պիտի ներդնենք, որպեսզի այս մարդիկ ժամ առաջ հեռանան։ Եվ այդ օրերը շատ մոտ են, մոտեցրել եք դուք այդ օրերը, ժողովուրդ։ Որքան այդ օրերը մոտենում են, իրենց հռետորաբանությունն ու վարքն էլ է փոխվում»,- ասաց նա։

Բագրատ սրբազանը նշեց, որ հասել են այն հանգրվանին, որ իրավունք չունեն ձեռքից բաց թողնելու ազատագրման այս վերջին արարը։

Նա նշեց, որ հայրենաhձնման գործընթացը Տավուշով չի վերջանալու։

Մանրամասն՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930