Լրահոս
Օրվա լրահոսը

Հ.Հ. վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպումը Ռամկավար Ազատական Կուսակցութեան ղեկավարութեան հետ

Հունիս 08,2024 17:50

Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ Նիկոլ Փաշինեան, Ուրբաթ, Յունիս 7-ին, ընդունեց Ռամկավար Ազատական Կուսակցութեան ղեկավարութեան պաշտօնական պատուիրակութիւն մը, գլխաւորութեամբ Կեդրոնական Վարչութեան ատենապետ ընկեր Մայք Խարապեանի։

Վարչապետը բարձրօրէն գնահատեց ՌԱԿ-ի երկարամեայ, ամուր կապը հայրենիքի հետ, ինչպէս նաեւ՝ աջակցութիւնը հայրենի կառավարութեան վարած քաղաքականութեան։

Պարոն Փաշինեան ընգծեց, որ կառավարութեան առաջնահերթ նպատակն է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան ամրապնդումը եւ պետական յարատեւութեան ապահովումը։ Յատուկ կարեւորութեամբ անդրադարձաւ նաեւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան հետ ձեւաւորուած սերտ համագործակցութեան։

Զրուցակիցները քննարկեցին արտաքին եւ ներքին քաղաքականութեան, ինչպէս նաեւ հայրենի կառավարութեան այլեւայլ ծրագիրներուն վերաբերող հարցեր։

Նկարին մէջ

Աջէն ձախ՝ Հ.Հ .Վարչապետ Պարոն Նիկոլ Փաշինեան, Հ.Հ. Սփիւռքի Գործերու Գլխաւոր Յանձնակատար Պարոն Զարեհ Սինանեան, ՌԱԿ Հանրապետական Վարչութեան փոխ-ատենապետ ընկեր Կարէն Կակոյեան, ՌԱԿ Կեդրոնական Վարչութեան ատենադպիր ընկեր Տոքթ. Ռաֆֆի Պալեան, ատենապետ ընկեր Մայք Խարապեան եւ փոխ-ատենապետ ընկեր Ալեքսան Գարատանայեան։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ռամկավար Ազատական Կուսակցությունը չունենալով որևէ ազգային դիմագիծ, միշտ էլ հաճոյացել է Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններին, իսկ հիմա էլ աջակցություն է հայտնում այս ազգադավ կառավարության վարած քաղաքականությանը: Այսինքն ՌԱԿ-ը տվյալ պահին աջակցություն է հայտնում Տավուշի չորս գյուղերի տարածքների հանձնմանը, Արցախը ադրբեջանի կազմում ճանաչելուն, հայ ռազմագերիներին բաքվի բանտերում թողնելուն, երկրի ներսում մարդու իրավունքների ոտնահարմանը, քաղբանտարկյալների առկայությանը և այլն: Եթե ՌԱԿ-ի ղեկավարության պաշտոնական պատվիրակության հիմնական նպատակը Հայաստանի հերթական ղեկավարի հետ սելֆի անելն էր և ՌԱԿ-ի ֆոտոարխիվը հարստացնելը, ապա լավ ֆոտոկադր է ստացվել և շատ կարևոր է, որ բոլորն էլ ուշադիր և խորասուզված դեմքերով են հավերժացել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930