Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հայհոյանքներ է հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հասցեին, իր մոտ պահել արգելված հոգեմետ դեղահաբեր․ ՔԿ

Հունիս 08,2024 15:36

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Շիրակի մարզի 43-ամյա բնակիչ Կ․Պ․-ի կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, ինչպես նաև՝ ապօրինի ձեռք բերված հոգեմետ նյութ պահելու դեպքի մի շարք հանգամանքներ։

Մասնավորապես, 2024 թվականի հունիսի 5-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Արծվանիստ բնակավայրի հատվածում, դեպի Գեղարքունիքի մարզ ավտոերթի շրջանակներում, վարել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան՝ տրանսպորտային միջոցը սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած վիճակում։

Հիշյալ վայրում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցները, հայտնաբերելով նշված հանգամանքը, պահանջել են կայանել ավտոմեքենան, վարորդին հայտնել են իրավախախտման և դրա համար նախատեսվող համապատասխան իրավական նորմի բովանդակության  մասին՝ պահանջելով մեքենան տեղափոխել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ վարորդը նախ հրաժարվել է կատարել պարեկային ծառայողների օրինական պահանջը, անցորդների ներկայությամբ ցուցադրաբար անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ-ում գործող ներպետական օրենսդրության պահանջների վերաբերյալ։

Ապա, ավտոմեքենան դեպի ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու ճանապարհին, Կ․Պ․-ն, վարելով ավտոմեքենան, ցանկանալով ընդգծել իր անձի կարծեցյալ առավելությունը, կրկին հայհոյանքներ է հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հասցեին, որից հետո իր բջջային հեռախոսի միջոցով՝ «Facebook» սոցիալական ցանցի իր էջով, միացրել է ուղիղ հեռարձակում և հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ, հրաժարվելով վարել մեքենան՝ կանգնեցրել է այն։ Պարեկային ծառայողների միջամտության արդյունքում մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ Կ.Պ.-ն տեղափոխվել է Ոստիկանության բաժին։

Պարզվել է, որ վերջինս, խախտելով օրենսդրության պահանջները, առանց բժշկական նպատակների և բժշկի նշանակման, ձեռք է բերել և ապօրինի իր մոտ պահել է շրջանառությունն արգելված հոգեմետ նյութ պարունակող «Լորազեպամ» տեսակի զգալի չափերի 3 դեղահաբ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են անձնական խուզարկությամբ։

Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու հիմնավոր կասկածով 43–ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, և ներկայացվել է մեղադրանք:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930