Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Մեր խնդիրն է՝ փոխել ամբողջ տրամաբանությունը եւ իրական բանակցությունների հասնել». Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան

Հունիս 08,2024 14:57

«Տավուշը հանուն Հայրենիքի» Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանն արտասահմանյան շուրջ 40 լրատվամիջոցների հետ առցանց ասուլիսում պատասխանելով անկախ լրագրող Ռազմուս Քամբեգի հարցին, թե Հայաստանի ղեկը ստանձնելով ի՞նչ փոփոխություններ կարվեն սահմանագծման գործընթացում եւ բանակցության ձեւաչափը Ադրբեջանի հետ ինչպե՞ս կփոխվի՝ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ-ն աջակցություն է հայտնել սահմանագծման, սահմանազատման այս գործընթացին, ասաց. «Արդեն նշեցի, որ իրական սահմանագծման, սահմանազատման գործընթաց գոյություն չունի։ Այսօր տեղի է ունենում միակողմանի պարտադրանքներով զիջման քաղաքականություն՝ ուժի սպառնալիքի ներքո։ Եվ մեր նպատակն է, մեր խնդիրն է՝ փոխել ամբողջ տրամաբանությունը։ Փոխել տրամաբանությունը եւ իրական բանակցությունների հասնել։ Որեւէ երկիր այսօր ողջունում է այն քաղաքականությունը, որը վարում են այն երկրները, որոնք այսօր գտնվում են կոնֆլիկտի մեջ։ Եվ հենց ԵԱՀԿ-ի ներկայությունը չափազանց կարեւոր է այս բանակցություններում որպես երաշխավոր հանդես գալու։

Այստեղ ուղիղ խոսակցություններ կան կամ չկան։ Եվ այդ խոսակցությունները տեղի են ունենում մեկ կողմի, այս պարագային, Ադրբեջանի իշխանությունների պարտադրանքով։ Մեր ամբողջական արմատական փոփոխության էությունն այն է, որ իրական բանակցություններ լինեն՝ համապատասխան միջազգային չափանիշներին։ Եվ նաեւ երաշխավորների ներգրավվածությամբ։ ԵԱՀԿ-ն շատ կարեւոր հարթակ է, որը կարող է դառնալ այդ բանակցությունների կարեւոր երաշխավորը։

Վերստին եմ ուզում ասել. այսօր որպես այդպիսին սահմանագծում եւ սահմանազատում գոյություն չունի։ Գոյություն ունի միակողմանի զիջում, գոյություն ունի ուժի սպառնալիք եւ պարտադրանք։

Պարզապես ուզում եմ նաեւ ավելացնել, որ այդպիսի հարաբերություններով, պարտադրանքի, սպառնալիքների ներքո միակողմանի զիջումներով խաղաղություն չի կարող լինել։ Եթե մենք ձգտում ենք խաղաղության, այդ խաղաղությունը նախ եւ առաջ պետք է սահմանված լինի։ Եթե խաղաղության պայմանագիր են ցանկանում կնքել, ուրեմն առաջնահերթ դա պետք է լինի եւ հետո մնացած քայլերը, նաեւ թե ինչ պետք է ընդգրկվի այդ պայմանագրի տեքստում։ Չի կարող լինել գոյություն չունեցող սահմանագծում եւ սահմանազատում եւ հետո որոշեն, թե ինչպես կարող է լինել առանց երաշխավորների։ Սա տրամաբանությունից դուրս է»։

Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանն ասել է, որ իրենք ուզում են, որ Հայաստանը հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի գաղափարից, եւ ինքը ուզո՞ւմ է վերադառնալ Մինսկի խմբին, այսինքն, ո՞րն է իր պատկերացմամբ ԵԱՀԿ դերակատարումը, Սրբազան պայքարի առաջնորդը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ առանց երաշխավորների, այս դեպքում արդեն ստեղծված Մինսկի խմբի ներկայությունը չափազանց կարեւոր է։ «Միջազգային երաշխավորները, արդեն իսկ գոյություն ունեցող հարթակը այդ ամրագրումը կկատարի։ Եվ այդ բանակցությունները կընթանան ավելի թափանցիկ եւ վստահելի մակարդակի վրա։ Չեն լինի պարտադրում եւ սպառնալիքներ, միակողմանի զիջման թելադրանք, ինչ այսօր տեղի է ունենում։ Եվ այդ պատճառով Ադրբեջանը, հավանաբար, ցանկանում է վերացնել այդ միջնորդական երաշխավորների առաքելությունը եւ ընթանալ այն ճանապարհով, որ մինչեւ հիմա գոյություն ունի։ Առանց բանակցությունների։ Սա շատ կարեւոր հանգամանք է, որ պատրանքը, իմիտացիան տրված է, թե բանակցություններ կան, բայց խորքում բանակցություններ գոյություն չունեն։
Աշխարհը մշակել է այդ սիստեմը, այդ հնարավորությունը, որ այս պարագային ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,-ասաց Բագրատ սրբազանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930