«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթով մեկնեց Վանաձոր, որտեղ այսօր հանրահավաք է անցկացնելու։
Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Մի քիչ խառը տրամադրությամբ եմ, որովհետեւ մեր Վանաձորի քաղաքապետն այսօր կալանքի տակ է գտնվում։ Մեզ համար ցանկալի կլիներ իրեն ազատության մեջ տեսնել։ Այդուհանդերձ բարձր տրամադրություն կա՝ գնալու ու հանդիպելու մեր լոռեցի սիրելի ժողովրդին, որովհետեւ առաջին օրվանից իրենք ակտիվ մասնակցություն են ունեցել շարժմանը՝ սկսած Կիրանցից, Ոսկեպարից, մինչեւ այսօր»,- ասաց նա։
Բագրատ սրբազանը նաեւ նշեց, որ տեղում կծանոթանան աղետի գոտու իրավիճակին։ «Մեզ համար կարեւոր է տեղում իմանալ, թե աղետի գոտում ինչ խնդիրներ են լուծվել, ինչ խնդիրներ չեն լուծվել՝ բնականաբար հասկանալով հանդերձ, որ այս բոլորը կապված է իշխանությունների հետ, իրենց հանցավոր անգործության հետ»,- ասաց Բագրատ սրբազանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ