Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազան. «Բոլոր հարաբերությունների պարագայում մեր օրակարգի առանցքը լինելու է հայկական օրակարգը, Հայաստանի Հանրապետության շահը»

Հունիս 08,2024 13:26

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը առցանց ձեւաչափով պատասխանել է գրանցված շուրջ 40 միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։

Նարեկ Գալստյան. Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալություն․ «Եթե շարժումը հաղթանակի եւ ստացվի այնպես, որ դուք ձեւավորեք կառավարություն, կլինեն արտաքին մարտահրավերներ եւ խնդիրներ, որոնցից խուսափելը հնարավոր չէ։ Հայ-ռուսական հարաբերություններն այսօր այս իշխանության օրոք լավագույն օրերը չէ, որ ապրում են։ Կան խնդիրներ. Հայաստանը սառեցրել է իր ներկայությունը ՀԱՊԿ-ում։ Կուզեի լսել ձեր տեսլականը հայ-ռուսական փոխհարաբերությունների, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի մեզ միավորող ինտեգրացիոն հարթակների մասին»։

Բագրատ սրբազան. «Շնորհակալություն։ Շատ կարեւոր հարցադրում եք կատարում։ Հայաստանի Հանրապետությունն այսօր իրավապայմանագրային հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ։ Կարգավորման մակարդակ ունի, հարաբերությունները սահմանված են, թեպետ այսօր լավ վիճակում չենք գտնվում, եթե չասեմ ամբողջությամբ կամ մեծ մասամբ ավերված են։ Հետեւաբար, մեր մտածումներն են եւ ծրագիրն է, որ թեպետ բազմաթիվ հարցեր ունենալով ռուսական կողմին, կարողանալ այդ բոլոր հարաբերությունները բերել համապատասխան իրավապայմանագրային մեր կարգավորումների մակարդակին եւ այդ բոլոր հարցերով հանդերձ, տեղափոխել բնականոն հուն, որոնք չափազանց մեծ եւ կառուցողական իմաստով խորը երկխոսության եւ փոխադարձ հասկացողության նորմալացման կարիք ունեն։

Շատ բնական է, որ մենք այս փուլում, ինչպես ասացի, այդ հարաբերությունների, կարելի է ասել, չգոյության պայմաններում ենք գտնվում։ Եվ մեզ համար վստահաբար վերստին կարեւոր են  այդ սահմանված իրավապայմանագրային կարգավորումներն են, դրանց մակարդակը։ Ունենալով բազմաթիվ հարցեր, պատրաստակամություն ունենալ հարցերը լուծել փոխադարձ հասկացողության եւ երկխոսության մակարդակում»։

Ն. Գ. «Ես այնուամենայնիվ  կուզեի լսել սրբազանի կարծիքը ՀԱՊԿ-ի հետ կապված, որովհետեւ  սա նյարդային հարցերից մեկն է, որ կա հայ-ռուսական փոխհարաբերություններում»։

Բագրատ սրբազան. «Արդեն նշեցի, թե մեր սկզբունքները ինչ են լինելու բոլոր հարաբերությունների պարագայում, ի մասնավորի, հայ-ռուսական հարաբերությունների ծիրից ներս։ Եվ մեր օրակարգի առանցքը հայկական օրակարգն է, Հայաստանի Հանրապետության շահն է։ Բոլոր հարաբերություններն անխտիր պետք է այդ առանցքի շուրջ կառուցվեն։ Այս պահին մեր ամբողջական մտածումն այն է, որ մենք բոլոր պայմանները, որ սահմանված կան իրավական դաշտում, իրավապայմանագրային դաշտում, անդրադարձ պետք է ունենան։ Այդ հարցերի շարքում է նաեւ ձեր նշած թեման, որը հարցերի ծիրից չի կարող դուրս գալ, որովհետեւ դրանք խորը եւ լայնաշերտ քննարկումների, երկխոսությունների տեղիք պիտի տան եւ միեւնույն ժամանակ բարձրացվեն հարցեր։ Բայց այդ բոլորը պետք է տեղի ունենան կառուցողական մակարդակի վրա։

Վերստին եմ կրկնում. փոխադարձ հասկացողության՝ առանցք ունենալով հայկական օրակարգը եւ Հայաստանի Հանրապետության մահը»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930