Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթևի վանական համալիրը՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Հունիս 08,2024 11:30

Աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին`«ՏաԹևերը», և միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և լուսավորչական կարևոր կենտրոններից մեկը համարվող Տաթևի վանական համալիրը այս շաբաթ հայտնվեցին միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Հայաստանի զբոսաշրջային ներուժն ու տարեցտարի զարգացող գաստրոտուրիզմը բացահայտելու նպատակով մի խումբ լրագրողներ միջազգային հեղինակավոր պարբերականներից այս շաբաթ այցելել են Հայաստան՝ ծանոթանալու հայկական աշխարհի տեսարժան վայրերին, պատմամշակութային և հոգևոր կենտրոններին:

Հունիսի 7-ին միջազգային լրագրողական խումբը Տաթևում էր: Ճոպանուղուց օգտվելիս հյուրերը հնարավորություն ունեցան վայելու Որոտանի կիրճի պանորամիկ տեսարանը, «Սատանի կամուրջի» և Տաթևի Մեծ անապատի վրայով անցնող տպավորիչ թռիչքը, որի վերջին հանգրվանը 9-րդ դարում կառուցված Տաթևի վանական համալիրն է: Ճոպանուղու ամենաբարձր կետում (320 մ) հյուրերին սպասվում էր գաստրոնոմիկ փորձառություն` կազմակերպված «Չեչիլ» ՍՊԸ-ի կողմից, որը ներկայացնում է հայկական ավանդույթները, արհեստը, ժառանգությունն ու նրբագեղությունը ժամանակակից աշխարհում:
Թռիչքից հետո լրագրողական խումբը շրջայց կատարեց Տաթևի վանական համալիրում, ծանոթացավ Տաթևի դարավոր պատմությանը, Սյունիքի զարգացման գործում ունեցած դերին, ինչպես նաև տարածաշրջանի հետաքրքիր փաստերին, թվերին ու իրադարձություններին, այցելեց վանական խցեր և միջնադարյան Ձիթհանի թանգարանը:

 

Իսկ ճոպանուղու Հալիձոր կայանի մոտ վերաբացված ՏաԹևաՏուն Միրհավի կողմից ռեստորանում հյուրերը բացահայտեցին հայկական խոհանոցի գաղտնիքները, ավանդական ուտեստների համն ու հոտը:

«Սա առաջին անգամ չէ, երբ «ՏաԹևեր» ճոպանուղին և Տաթևի վանական համալիրը հայտնվում են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Տաթևը Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Այսօր ճոպանուղի է այցելում երկրի յուրաքանչյուր հինգերորդ հյուրը։ Դրա շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիքի մարզ 2010 թ. համեմատ աճել է 17 անգամ։ Հուսով ենք, միջազգային լրատվամիջոցների այցելություններն ու անդրադարձը կխթանի այս միտումը և աշխարհի տարբեր անկյուններից ավելի ու ավելի շատ մարդիկ կկարողանան բացահայտել այս եզակի ուղղությունը», – ասում է ճոպանուղին կառավարող Impulse Business Management ընկերության տնօրեն Մարիա Բուտենկոն:


«ՏաԹևերը» լինելով աշխարհի ամենաերկար (5752 մ) հետադարձելի ճոպանուղին և 13 տարվա ընթացքում սպասարկելով ավելի քան 1 միլիոն այցելու, երկու անգամ ճանաչվել է աշխարհում լավագույնը՝ ըստ World Travel Awards միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության: Առաջին անգամ «ՏաԹևերը» հաղթել է 2021-ին, երկրորդ անգամ 2023-ին՝ գերազանցելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և ՀԱՀ-ին:
«ՏաԹևեր» նախագիծն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանական համալիրի վերականգնմանը և տեղի համայնքի զարգացմանը: «ՏաԹևեր»-ը կառավարում է Impulse Business Management ընկերությունը։

 

***
Impulse Business Management-ը Հայաստանում հյուրանոցային և զբոսաշրջային ենթակառուցվածքների ոլորտում ակտիվների կառավարող ընկերություն է: Ընկերության պորտֆելում ընդգրկված են այնպիսի նախագծեր, ինչպիսին են աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին՝ «ՏաԹևեր»- ը, Սրճարան#2 սոցիալական սրճարանը, «Տուն Արմենի» հյուրանոցային համալիրը, Հայաստանի ամենաերկար պարանայգին՝ Վերևը, Դիլիջանի քաղաքային զբոսայգին և այլն:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930