Արսեն Թորոսյանը խմբակային սելֆի էր հրապարակել՝ բացահայտելով, թե ովքեր են իրականում Փաշինյանի հետ հեծանիվ քշող անձինք։ Սելֆիում երևացողների առաջին գծում է Արսեն Թորոսյանը՝ ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի կողքին «Ռուպեռ Դավո» մականունով ՔՊ-ականն է, ով 2018-ի իշխանափոխության օրերին Փաշինյանի լայվ բռնողն էր, նրա և Փաշինյանի արանքում Նիկոլ Փաշինյանի նախկին վարորդ Ամիգո Ղուկասյանն է։ Փաշինյանի դիմացը Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակիցներ են՝ Արման Սմբատյանն ու Արտակ Հակոբյանը, ով Աջափնյակի թաղապետի նախկին տեղակալն էր, հետո տեղափոխվեց ՊՎԾ։ Արման Սմբատյանը ՊՎԾ-ի ներքին հսկողության և անվտանգության բաժնի պետն է։
Փաշինյանի թիմի մի զգալի մասը ՔՊ երիտթևի ներկայացուցիչներ են, ինչպես, օրինակ, Արման Անդրիասյանը, մյուս մասը ՊՊԾ աշխատողներ, կան նաև կառավարական դաչաների աշխատակիցներ, այլ կերպ ասած՝ «հասարակ ժողովուրդ»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում