2018 թվականից քաղաքական «Թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, 2021 թվականի հուլիսի 1-ից վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ըստ 2023 թվականի եկամուտների, գույքի, շահերի եւ ծախսերի մասին հայտարարագրի, ՀՀ վարչապետի աշխատակազմից ստանում է 22 մլն 488 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։
Նախկինում՝ մինչ հեղափոխությունը, ոչնչով աչքի չընկած ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը 2018 թվականին, երբ ԿԳ նախարար էր դառնում, ստանում էր ընդամենը տարեկան գրեթե 680 հազար դրամ աշխատանքի վարձատրություն ԵՊՀ-ից: Սակայն տարբեր պաշտոններում պաշտոնավարման այս 6 տարիների ընթացքում Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը 22 անգամ ավելացել է՝ դառնալով տարեկան 22 մլն 488 հազար դրամ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը 2022 թվականին ձեռք է բերել հողամաս Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որի արժեքը կազմել է 8 մլն 320 հազար դրամ։
Արայիկ Հարությունյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 մլն 411 հազար դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 4 մլն դրամով։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում
Հանրապետության հրապարակի մերձակա բանջարանոցում լուրջ աշխատանքներ են տարվում բանջարաբոստանային մշակաբույսերի, հատկապես՝ դդմազգիների աճեցման համար: Կիրառվել է ֆինանսավորման և պարարտացումների բազմապատիկ ավելացում՝ հատկապես խոշոր դդումների աճեցման համար: Դրա շնորհիվ դդումներից մի քանիսի չափերը սպասվածից շատ ավելի խոշոր են ստացվել, սակայն մարդիկ պնդում են, որ օգտակարության առումով դրանք շատ ցածր ցուցանիշներ ունեն: Չնայած այդ հանգամանքին, դդմաբուծության ուղղությամբ իրականացվող ֆինանսավորումը շարունակվում է: