Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Սահմանադրությունը կփոխվի՞ մինչեւ նոյեմբեր

Հունիս 08,2024 10:00

Լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, թե Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են կամ, համենայնդեպս, «հույս ունեն» խաղաղության պայմանագիր ստորագրել այս տարվա նոյեմբերին: Այսինքն՝ կողմերն այնքան մոտ են երկու երկրների միջեւ խնդիրների վերջնական կարգավորմանը, որ մնում են որոշակի «մանրուքներ», որոնք հնարավոր է համաձայնեցնել այս ամիսների ընթացքում:

Եվ ահա այդ «համընդհանուր փոխըմբռնման» պայմաններում Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ ինքը ոչ մի դեպքում չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, եթե Հայաստանը չփոխի իր Սահմանադրությունը:

Փաշինյանն, ընդհանուր առմամբ, համաձայն է կատարել Ալիեւի այս պահանջը: Իհարկե, նա չի խոստովանում, որ դա անում է հարեւան երկրի թելադրանքով: Չէ՞ որ նա, իր խոսքերով, «պայքարում է հանուն Հայաստանի ինքնիշխանության»: Էլ ի՞նչ ինքնիշխանություն, եթե քո պետության օրենսդրությունը գրվում է այլ պետության թելադրանքով: Հայաստանի վարչապետը, թեեւ անկեղծորեն չի ասում ՀՀ քաղաքացիներին, որ պատրաստ է փոխել Սահմանադրությունը՝ Ալիեւի պահանջով, եւ բերում է ինչ-որ «հայեցակարգային հիմնավորումներ», ենթադրում եմ, որ նա տվել է համապատասխան հավաստիացումներ:

Բայց փոխել Հիմնական օրենքը մինչեւ նոյեմբեր, որքան հասկանում եմ, հնարավոր չէ: Սահմանադրության «ալիեւա-փաշինյանական» նախագիծը առայժմ պատրաստ չէ եւ, առավել եւս, որեւէ մակարդակով քննարկման չի դրվել: Հասկանալի է, որ ԱԺ ՔՊ-ական մեծամասնությունը, երբ գործը դրան հասնի, կողմ կքվեարկի այդ նախագծին: Բացառված չէ նաեւ, որ իշխանության քարոզիչները կկարողանան համոզել մեր բնակչության մեծ մասին, որ եթե Սահմանադրությունը չփոխվի, պատերազմ կսկսվի, իշխանության կգան «նախկինները» եւ Հայաստանը կդառնա Ռուսաստանի ծայրագավառ: Բայց ես չեմ պատկերացնում, որ այդ «օպերացիան» կհաջողվի անցկացնել մինչեւ նոյեմբեր:

Եթե նույնիսկ հաջողվի, խիստ կասկածում եմ, որ Ալիեւը կստորագրի այդ չարաբաստիկ պայմանագիրը. նա ունի եւս մի 20-30 պահանջ, որոնց մի մասն արդեն իսկ հնչեցրել է: Բայց, եթե 30-ն էլ կատարվեն, ապա չեմ զարմանա, որ նա պահանջի ապամոնտաժել Ցեղասպանության հուշահամալիրը կամ՝ որ մեր անձնագրերում գրվի «Արեւելյան Ադրբեջանի քաղաքացիներ»:

Արամ ԱԲՐԱԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Մեր ամենամեծ սխալը եղած է, միշտ, ստորագնահատել թուրքերը:

    Ալիեւին ըսածը՝ ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան մասին, իր ամենալուրջ եւ հիմնաւորուած, արդարացի պահանջքն է: Իրենց, թուրքերուն համար՝ անհրաժեշտութիւն մըն է, խաղաղութեան համաձայնագրի կապակցութեամբ, էական մակարդակի մը վրայ:

    Արդարեւ, եթէ չկատարուին պահանջուած սահմանադրական փոփոխութիւնները, ՀՀ-Ադրբեջան խաղաղութեան համաձայնագիրը պիտի հակասէ՝ ՀՀ Սահմանադրութիւնը: Պիտի հակադրուի, ՀՀ գերագոյն Օրէնքին:

    Եւ ուրեմն, null and void պիտի լինի:

    Լրիւ իրաւացի կերպով, ապագայի մէջ որեւէ ժամանակ՝ ի սկզբանէ չեղեալ կրնայ հռչակուիլ, ՀՀ որեւէ յաջորդական իշխանութեան կողմէ:

    Թէ որ Ադրբեջանը, ամէն դէպքում, պիտի չյարգէ որեւէ խաղաղութեան համաձայնագիր, դա ուրիշ նիւթ է: Այդ որոշումը, թուրքերուն կամքէն կախեալ է: Եւ մինչեւ որ իրենք այդ որոշումը չառնեն ու չգործադրեն, երբ եւ ինչպէս որ իրենք ուզեն, կրնան ի շահ իրենց լայնօրէն օգտագործել խաղաղութեան համաձայնագիրը. չեն ուզեր որ հայերը կարենան, ամենայն օրինականութեամբ, զայն չեղարկել:

    Իսկ ՀՀ ԱԳՆի այդ փաստարկը, թէ խաղաղութեան վերաբերող փաստաթուղթի մը մէջ գրուած ըլլայ, որ վերջնական համաձայնագրի հակասութիւնը՝ երկու երկիրներուն օրէնսդրութեանց հետ, խնդիր չէ… կը ներէք որ այպէս ասեմ՝ BS է… դիմացինը, կատարեալ յիմարի տեղ դնել է…

    Ո՞նց կարող է կառավարութիւն մը ինքն իրեն շնորհել իրաւունքը, իր երկրին օրէնսդրութեան ի դէ՛մ բաներ կատարելու: Ի՞նչ արժէք ունին, այդ «ճարպիկութեամբ», սոյն կառավարութեան – բառացիօրէն՝ անօրէն – ստորագրութիւնները…

    Ինչպէ՞ս կարող է կառավարութիւն մը այդպէս հեշտօրէն շրջանցել, ոչ թէ իր երկրին սովորական օրէնքները միայն, այլ՝ Սահմանադրութիւնը !

    Թուրքերը ապուշ չեն:

    Ի տարբերութիւն, «մերոնց»…

    Մ. Հայդուկ Շամլեան

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Վերեւի պարզաբանումին լոյսին տակ, ամենայն յարգանքով, այս պարագային, անհիմն է նաեւ այն փաստարկը թէ՝ ուրիշ պետութիւն մը պիտի չթելադրէ՛, թէ ինչպէս պէտք է որ խմբագրուի ՀՀի Սահմանադրութիւնը:

      Նկատի ունենալով որ ՀՀ-ն, առաւօտից իրիկուն, ասում է , կրկնում եւ կրկնում է, տեւաբար աղերսում եւ աղաչում է, որ՝ կ’ուզէ խաղաղութեան համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, հետեւաբար եւ այդ հիման վրայ, Ադրբեջանը իրաւասու է պահանջելու որ՝ ՀՀ-ի ստորագրութիւնը, ՀՀ-ի ուզած խաղաղութեան համաձայնագրին տակը, լինի ի զօրու:

      ՀՀ-՛ն է որ, խաղաղութեան համաձայնագրի իր աղերսանքով, Ադրբեջանին տալիս է այդ իրաւունքը:

  2. Կար անեկդոտ` ‘Ուզում եմ Չինաստանը գրավի Լեհաստանը: Ինչո՞ւ:…’
    Այո, խաղաղության պայմանգիր կնքելը ալիևի նպատակների մեջ չի մտնում: Մինչդեր, Ձեր ասած, 30-40 պահանջները կխորացնեն, արմատացնեն հայաստանցու (չեմ էլ ասում հայի) գլխում թե ով է իրական տերը իրական Հայաստանի:
    Արագած Միրզոևը ‘զայրացել էր’ այն պատճառով, որ ալիևը սկսել է բաց թեքստով, առաջ ընկնելով ժամանակի մեջ ներկայացնել որպես պահաջներ այն, ինչը վարագույրների ետևում խոստացել է նիկոլը:

    Ինչ վերաբերվում է ‘հասցնել մինչև նոյեմբեր’, նիկոլը ինքն իրեն հաճույք պատճառելու համար ֆաստ-տրակով կանցկացնի մինչև նոյեմբերի 9-ը: Ասելու ‘Չկա աստված, բայց ալիև, և նիկոլը նրա մարգարեն:’
    Սա էլ հայերը կմարսեն, որովհետև Մարսից են:

    Էհ, հուսամ վաղը ջրերը կպարզվեն ու երեխուն չեն նետի կեղտաջրի հետ:

  3. Ասֆալտին պառկեցված says:

    Սովորաբար ու՞մ են կռացնում – բնականաբար՝ կռացողին (դա ավելի հեշտ է ստացվում, եթե նա մանկուց կռանալու վարժանքներ է կատարել):
    Կռացողը բացատում է մարդկանց, որ իր կռանալը դա ճկունության դրսևորում է և դրա շնորհիվ ինքը չի կոտրվում ու կենսունակ է մնում: Կռացնողն էլ քմծիծաղ է տալիս և մտածում. «Իմ համար միևնույնն է, թե ինչպես է նա արդարանում, գլխավորն այն է, որ ես նրան կռացրեցի ու հասա իմ նպատակին»:
    Դե կռացնողի ախորժակն էլ ուտելուց է բացվում՝ կռացողից առանց կրակոցի տարածքներ է ստանում, նրան սահմանադրական փոփոխություններ է պարտադրում, Մինսկի խումբը լուծարելու առաջարկ է «հուշում», հետո էլ քայլ առ քայլ կպարտադրի անկլավներ ու միջանցք հանձնելը, Մասիս սարի խորհրդանիշից հրաժարվելը, ցեղասպանությունը մոռանալը, Նժդեհին ուրանալը, Սփյուռքի հետ թշնամանալը, դպրոցական դասագրքերում Հայաստանի պատմությունը 2018 թվականից սկսելը, Ծաղկաձոր, Վայք բնակավայրերը Դարաչիչակ, Ազիզբեկով անվանափոխելը …: Մի խոսքով՝ կփորձի շարունակաբար կռացնել կռացողին:
    Փրկությունը մեկն է՝ որքան հնարավոր է, շուտ ազատվել կռացողից, որպեսզի նա եզը երդիկից չհանի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930