Փաստաբան Ռոման Երիցյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է,
Արցախի Հանրապետության նախագահին սպասարկող ավտոմեքենան մնաց իր մշտական տեղակայման վայրում։
Քննիչը, կարծես թե վերհիշելով քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, ընդունեց իր որոշման ոչ իրավաչափ լինելը և թողնելով մեքենան՝ ոստիկանության հետ հեռացավ։
Ավտոմեքենան շահագործելու հետ կապված որևէ սահմանափակում առայժմ բացակայում է, իսկ առգրավման գործողությունն էլ մնացել է անկատար։
Կարդացեք նաև
Հիշեցնեմ, որ քննիչը փորձում էր առգրավում կատարել եթե ոչ դիվանագիտական մարմնից, ապա առնվազն բնակարան համարվող տարածքից, սակայն առանց դատարանի որոշման։
Ինչ վերաբերում է քննիչի որոշմանը, ապա այնտեղ առնվազն չի նշվել, թե ինչ կապ ունի Արցախի նախագահին պատկանող ավտոմեքենան իր կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառման հիմքով իրականացվող քրեական վարույթի հետ։
Հիշեցնեմ նաև, որ նույն ավտոմեքենան նույն վարույթով ամիսներ առաջ ոստիկանությունում պահվել և դատարանի որոշմամբ խուզարկվել էր, սակայն քննությանը հետաքրքրող որևէ տվյալ չէր հայտնաբերվել։ Դրանից հետո քննիչը որոշում էր կայացրել՝ մեքենան վերադարձնելու մասին, սակայն այսօր, ինքն էլ չգիտի, թե ինչու, որոշել է այն առգրավել։